«Վրացական երազանքի» կողմից նշանակված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին շնորհավորական նամակ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով վերջերս ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը յոթերորդ անգամ անընդմեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 3 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
- 4 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
- 5 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 6 Թրամփը Չինաստանին, Ռուսաստանին և Հս․ Կորեային մեղադրում է ԱՄՆ-ի դեմ դավադրության մեջ
«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում»,- ասված է Կավելաշվիլիի շնորհավորական ուղերձի տեքստում, որը հրապարակել է Լուկաշենկոյի աշխատակազմը։
Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Բելառուսի ղեկավարին «անկեղծ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար», որոնք նա ստացել է «Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ»։
«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի և Բելառուսի Հանրապետության երկարամյա հարաբերությունները։ Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը մեր համագործակցության և մեր ժողովուրդների միջև հարաբերությունների հիմնարար հիմքն է։ Հուսով եմ, որ վրաց-բելառուսական հարաբերությունները կզարգանան ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասում է Միխեիլ Կավելաշվիլին։
Լուկաշենկոյի աշխատակազմի կայքում տեղադրված են նաև Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի շնորհավորանքները։
Բելառուսում հունվարի 26-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը։ Ընտրություններին պաշտոնական դիտորդներ չեն եղել ոչ ԵԱՀԿ-ից, ոչ էլ արևմտյան երկրներից։ ԵՄ առաջնորդները նախագահական ընտրություններն անվանել են ֆիկտիվ ու անազատ։
Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, համաշխարհային մի քանի առաջնորդներից մեկն էր, ով շնորհավորեց Միխեիլ Կավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասի, որ դա անհրաժեշտ է։ 2022 թվականին նա այցելել է օկուպացված Աբխազիա, իսկ 2023 թվականին Մինսկում հանդիպել է դե ֆակտո Աբխազիայի այն ժամանակվա նախագահ Ասլան Բժանիայի հետ։
