Մինսկում կայացած հանդիպմանը Լուկաշենկոն և Բժանիան քննարկել են համագործակցության ծրագրերը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մոսկվա կատարած այցից հետո օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ Բժանիան և Լուկաշենկոն քննարկել են համագործակցության զարգացման հարցեր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը միշտ շահագրգռված է եղել Աբխազիայի հետ համագործակցությամբ, ինչը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերին իր՝ Սոխումի կատարած այցի ժամանակ։

«Ինձ միայն մի հարց է հուզում. ինչո՞ւ է Վրաստանի ղեկավարությունը կտրուկ արձագանքում մեր հանդիպումներին։ Մի՞թե մարդկանց, ժողովուրդների միջև նորմալ, ջերմ, բարեկամական հարաբերություններ չի կարող լինել։ Միգուցե այդ հարաբերությունները, ինչպես այն ժամանակ ասացի, ծառայում են խաղաղությանն ու բարեկամությանը աբխազ և վրացի ժողովուրդների միջև։ Ես և դուք երբևէ հո Թբիլիսիի դեմ որևէ գործողություն չե՞նք ծրագրել։ Նման բան երբեք չի եղել»,- ասել է Լուկաշենկոն Բժանիայի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշել է Լուկաշենկոն, ինքը հետևում է Վրաստանի զարգացումներին, օրինակ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված։

«Մի տեսակ այս ամենն այնքան էլ լավ չի երևում՝ հաշվի առնելով, որ նա այնուամենայնիվ նախագահ է եղել։ Հետևաբար, այս մակարդակին հասնելը պարզապես նորմալ չէ։ Ինչո՞ւ եմ սա ասում՝ մենք ոչ մի գնահատական ​​չենք տվել, չենք միջամտել այս և այլ իրավիճակներին։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, և որքան հնարավոր է, ունենք Թբիլիսիի հետ։ Ինչո՞ւ են այդքան կոշտ արձագանքում... Կարծում եմ՝ կարող եք օգնել ինձ գտնել այս հարցի պատասխանը»:

Ինչ վերաբերում է Աբխազիայի հետ համագործակցությանը, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ փետրվարի 21-ին կայացած հանդիպումը շատ կարևոր էր մարդկային տեսանկյունից.

«Մեր հարաբերությունները պետք է զարգանան։ Աբխազները հարգում են բելառուսներին: Ես բելառուսների մասին ոչինչ չեմ ասում: Մենք ունենք այն, ինչի վրա կարող ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Կան ապրանքներ, որոնցով մենք հետաքրքրված ենք։ Կան ապրանքներ, որը ձեզ է հետաքրքրում:

Ավելին, շատ կարևոր է տուրիստական ​​ուղղությունը։ Հատկապես այն բանից հետո, երբ սկսեցին տարբեր պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մեր ժողովուրդը ուզում ծով գնալ, իսկ ահա ես տեսել եմ ձեր ծովափերը։ Մենք միշտ գնում էինք այնտեղ՝ Սոխումի, Բաթումի, Թբիլիսի և այլն։ Մեր ժողովուրդը հիմա էլ է գնում այս քաղաքներ, բայց մի տեսակ այնպես է ստացվել, որ կարծես Աբխազիան կտրված է։ Ոչ թե չպահանջված, այլ կտրված: Պահանջարկը շատ մեծ է։

Ինչո՞ւ չպետք է այցելենք միմյանց: Ես այս հարցն եմ տալիս և չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ այս հողի վրա հարաբերությունները սրել։ Ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները։ Մենք հսկա պետություններ չենք, որ որոշ երկրներ ու ժողովուրդներ բաժանենք: Նման դժվարին ժամանակներում մենք պետք է մոտ լինենք միմյանց՝ Թբիլիսին, Սոխումին և Մինսկը։ Մենք բոլորս պետք է ինչ-որ կերպ միասին լինենք, ձգտենք միմյանց: Այս առումով ես կդիտարկեմ ձեր այցը Բելառուս և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր խոստումը կատարելու և մեզ մոտ գալու համար»:

Ասլան Բժանիան շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավերի և հետևողականության համար. «Ձեզ շատերը կլսեն, այդ թվում՝ Վրաստանում, և կարծում եմ, որ ձեր իմաստուն խոսքերը կհասնեն այդ մարդկանց սրտերին»:

Լրագրողների հետ հանդիպումը մեկնաբանելիս Բժանիան նշել է, որ Աբխազիան, մեծ մասամբ, արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով, երկար ժամանակ մեկուսացված էր, և Ռուսաստանի շնորհիվ ապամեկուսացման գործընթացներ են ընթանում։ Բժանիայի խոսքով, Բելառուսի հետ շփումներն այս առումով շատ կարևոր են։

«Շեշտը դրված է տնտեսական համագործակցության վրա։ Մենք պայմանավորվեցինք մի շարք հարցերի շուրջ։ Ստեղծվել է առևտրի տուն, որի շրջանակներում հնարավոր կլինի աբխազական արտադրանքը հասցնել Բելառուսի տարածք և հակառակը։ Աբխազիան զբոսաշրջային երկիր է։ Ես ստորագրել եմ Աբխազիայում Բելառուսի քաղաքացիների առանց վիզայի գտնվելու ժամկետը երկարացնելու մասին հրամանը։ Մենք նաև պայմանավորվեցինք, որ Աբխազիայից երիտասարդները պետք է գան բարձր տեխնոլոգիաների պարկ՝ իրենց որակավորումը բարձրացնելու համար։ Աբխազիան կգնի ոչ միայն գյուղատնտեսական, այլև արդյունաբերական ապրանքներ, մասնավորապես՝ բելառուսական արդյունաբերության առաջատարի՝ Հորիզոն [տրակտորների գործարան] գործարանի արտադրանքը», - ասել Բժանիան, հավելելով, որ վերջին անգամ Բելառուսում եղել է 40 տարի առաջ՝ ուսանողական տարիներին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մինսկում կայացած հանդիպումը և հայտարարել, որ այդ գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և փորձ է օրինականացնել ռուսական օկուպացիոն ռեժիմը։

«Խստորեն դատապարտում եմ օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահի հետ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական հանդիպումը Մինսկում։ Լուկաշենկոյի՝ Սոխումի կատարած այցից հետո, արհամարհելով օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքը, սա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպիտ խախտումն է»,- Twitter-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Լուկաշենկոն օկուպացված Աբխազիայում էր գտնվում 2022 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Օգոստոսի վերջին Ասլան Բժանիան հայտարարեց, որ դե ֆակտո Աբխազիան պատրաստ է դառնալ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության անդամ։

Լուկաշենկոն ասել է, որ պատրաստ է ճանաչել Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե Պուտինը նրան ասի, որ կա դրա անհրաժեշտությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):