Հաղորդակցության հանձնաժողովի անդամները երրորդ անգամ՝ երեք տարի ժամկետով, նախագահի պաշտոնում միաձայն ընտրել են Կախա Բեքաուրիին։ Բեքաուրին հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
2017 թվականի մայիսից Կախա Բեքաուրին գլխավորում է Հաղորդակցության հանձնաժողովը, որը հեռարձակման և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորող մարմին է։ Վրաստանի խորհրդարանը նրան առաջին անգամ հանձնաժողովի անդամ է ընտրել 2014 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2019 թվականին։
Հաղորդակցության հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որոնք ընտրվում են վեց տարի ժամկետով։ Հանձնաժողովի ցանկացած անդամ իրավունք ունի գրանցվել որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ անկախ հանձնաժողովի անդամի պաշտոնավարման մնացած ժամկետից։ Մինչև 2019 թվականը գործող կանոնակարգով մեկից ավելի ժամկետով չէր թույլատրվում նույն անձին ընտրել հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականի վերջին կանոնակարգը փոփոխության ենթարկվեց և նշված սահմանափակումը չեղարկվեց։ Ներկայումս հանձնաժողովի անդամներն են՝ Վախթանգ Աբաշիձեն, Նաթիա Կուկուլաձեն, Եկատերինե Իմադեձեն, Իվանե Մախարաձեն և Կախա Բեքաուրին։
Լրատվամիջոցների հարցերով աշխատող տեղական հասարակական կազմակերպությունները հաճախ քննադատում են Հաղորդակցության հանձնաժողովին ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ կայացրած որոշումների համար և մեղադրում նրան իշխող կուսակցության շահերը սպասարկելու մեջ։
Անցյալ տարվա օգոստոսի 23-ին «Վրացական երազանքի» պահանջով հանձնաժողովը «Մթավարի արխիին» տուգանեց 118 689 լարիով՝ «Տուն դեպի Եվրոպա» արշավի գովազդային հոլովակը տեղադրելու համար։ Նույն որոշմամբ պատժամիջոց (նախազգուշացում) է կիրառվել «Ֆորմուլա» և «Պիրվելի» հեռուստաընկերությունների նկատմամբ։
Կախա Բեքաուրին, մինչ Հաղորդակցության հանձնաժողովի անդամ ընտրվելը, 2012 թվականին՝ 9 ամսով, եղել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող «Իններորդ ալիք» հեռուստաալիքի տնօրենը։ Նրա կինը՝ լրագրող Էկա Բերիձեն, աշխատել է նույն հեռուստաընկերությունում, իսկ այժմ «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» ՍՊԸ-ի հաղորդակցության տնօրենն է։
Կախա Բեքաուրին Վրաստանի ամենաբարձր վարձատրվող պետական ծառայողներից է։ Գույքի հայտարարագրերի համաձայն՝ 2014 թվականից մինչև 2020 թվականը, որպես Հաղորդակցության ազգային հանձնաժողովի անդամ, աշխատավարձի տեսքով նա ստացել է 1 564 262 լարի։ Բացի այդ, Բեքաուրին զբաղվում է նաև կոմերցիոն գործունեությամբ և հանդիսանում է «Օրի նաբիճի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 33,33%-ի սեփականատերը։ 2020 թվականին «Օրի նաբիճի»-ից որպես եկամուտ ստացել է 4 299 570 լարի։