Կախեթիի ոստիկանությունը Լագոդեխիի Կաբլի գյուղից 23-ամյա կնոջ առևանգման գործով ձերբակալել է 5 հոգու։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ 26-ամյա տղամարդը ապօրինի կերպով ազատությունից զրկել է կնոջը և սեռական ոտնձգություն կատարել։ Առևանգմանը մասնակցել է ևս 4 անձ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
1998 թվականին ծնված Ա.Մ.-ն ձերբակալվել է խմբակային, ապօրինի ազատությունից զրկելու և սեռական բնույթի հանցագործության մեղադրանքով, իսկ 1969 թվականին ծնված Ի.Փ․-ն, 1999 թվականին ծնված Ջ.Ի.-ն, նախկինում դատապարտված 1996 թվականին ծնված Ս.Ա.-ն և 2003 թվականին ծնված Մ․ Բ․-ն մեղադրվում են խմբակային, ապօրինի ազատությունից զրկելու մեջ։
«Քննությամբ պարզվել է, որ Ա.Մ.-ն, իր հետ ամուսնանալու նպատակով ապօրինի զրկել է ազատությունից 2000 թվականին ծնված Գ.Գ.-ին և սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ։ Ապօրինի ազատազրկմանը մասնակցել են նաև որպես մեղադրյալ բերման ենթարկվածները՝ Ի.Փ.-ն, Ջ.Ի.-ն, Ս.Ա.-ն և Մ.Բ.-ն»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հուլիսի 28-ին Կաբլի գյուղից առևանգել են մի երիտասարդ կնոջ, ում ուժով նստեցրել են մեքենան և տարել անհայտ ուղղությամբ։ Հաջորդ օրը կնոջը գտել են Թելավիի մունիցիպալիտետի Կարաջալա գյուղում, իսկ առևանգողների ձերբակալության մասին տեղեկությունը Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է այսօր՝ օգոստոսի 14-ին։
Առևանգված կնոջ հորեղբայրը պնդել է, որ առևանգողները ուժ են կիրառել. «Իր հայտարարության մեջ եղբորս աղջիկը մանրամասն պատմել է ոստիկաններին, թե ինչպես են ծեծել իրեն և ատրճանակով սպառնացել, որ կսպանեն իրեն և իր ծնողներին, բայց չեն կարողացել վախեցնել։ Նա ուսանող է, այլ դաստիարակություն է ստացել ու այս մարդկանց հետ կապ չունի։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, ինչպե՞ս կարելի է մարդկանց առևանգել այնպես, ասես կենդանիներ լինեն։ Նման պահվածքի համար բոլորը պետք է պատասխան տան»:
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 143-րդ և 137-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ազատությունից ապօրինի զրկելուն և բռնաբարությանը։ Հանցագործությունները պատժվում են մինչև 10 տարի ազատազրկմամբ։