Լագոդեխիի մունիցիպալիտետի Կաբալի գյուղում 23-ամյա կնոջ են առևանգել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 28-ին, երեկոյան ժամերին։ Տեսահսկման տեսախցիկներից երևում է, որ կնոջը փողոցից մի քանի հոգով առևանգել են մեքենայով, որտեղ նրան նստեցրել են իր կամքին հակառակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ինչպես «Վրաստանի լուրերին» են պատմել տեղի բնակիչները, մեքենան լքված վիճակում տեսել են Թելավիում։ Կնոջ գտնվելու վայրը դեռ պարզված չէ։
ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը նշանակում է ապօրինի ազատազրկում և նախատեսում է ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է նախապես պայմանավորված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 10 տարի ժամկետով։
Տեղացիների խոսքով՝ երիտասարդ կինը ուսանող է և սովորում է Թբիլիսիի համալսարաններից մեկում։
