Կազբեգիի քաղաքապետը ծեծի է ենթարկել «Կամարա ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքող քաղաքացուն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքից» Կազբեգիի մունիցիպալիտետի քաղաքապետ Բակուր Ավսաջանիշվիլին ֆիզիկական բռնություն է գործադրել տեղի բնակչի նկատմամբ, ով բողոքում է Թերգի գետի վրա Ռուսաստանի հետ կապված մեկ այլ հիդրոէլեկտրակայանի՝ «Կամարա ՀԷԿ»-ի կառուցման դեմ։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 21-ին, Արշա գյուղում հուղարկավորության արարողության ժամանակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ ականատեսների՝ քաղաքապետը նախ քաղաքացուց բացատրություն է պահանջել սոցցանցում հրապարակված քննադատական ​​գրառման պատճառով, որից հետո հարվածել է նրա դեմքին ու մարդկանց ներկայությամբ նվաստացրել։

Մինչ այս դեպքը քաղաքապետի կողմից ֆիզիկական բռնության ենթարկված տղամարդը ֆեյսբուքում գրել էր.

«Ովքեր համաձայն չեն ձորի հողն ու ջուրը վաճառելուն ու դեմ են «Կամարա ՀԷԿ»-ի նախագծին, այս անուղեղները նրանց սպառնում են աշխատանքից հեռացնել։ Գյուղեր են ուղարկում իրենց ձեռքի տակ եղած տղաներին։ Նրանց այլևս չի կարելի վստահել ու հաշվի նստել, պետք է բացահայտվեն բոլոր տականքները»։

Կազբեգիի քաղաքապետ Բակուր Ավսաջանիշվիլին չի արձագանքել «Վրաստանի լուրերի» հեռախոսազանգերին ու SMS-ներին։

Ծեծը կամ այլ բռնությունը քրեական օրենսգրքով պատժվող հանցանք է և պատժվում է տուգանքով, հասարակական աշխատանքով, տնային կալանքով կամ վեց ամսից մեկ տարի ազատազրկմամբ։

«Վրաստանի լուրերի» տեղեկություններով՝ չնայած Կազբեգիի ոստիկանությունը տեղյակ է բռնությունների մասին, դեպքի հետաքննությունը նույնիսկ ձևական չի սկսվել։

Նշենք, որ Բակուր Ավսաջանիշվիլին, մինչ «Վրացական երազանքից» քաղաքապետ ընտրվելը, 2012-2020 թվականներին եղել է Կազբեգիի ոստիկանության պետը և անվտանգության ոստիկանության վարչության Քվեմո Քարթլիի բաժնի պետի տեղակալը։

Տեղի ակտիվիստների խոսքով՝ Կազբեգիի քաղաքապետն ակտիվ լոբբինգ է իրականացնում «Կամարա ՀԷԿ» նախագծի համար, և նրա հանձնարարությամբ են նաև այս գործընթացում ներգրավված այլ պետական ​​պաշտոնյաներ։

«Մեր նախաձեռնող խումբը մինչ այժմ ձեռնպահ էր մնում կոնկրետ անձանց անուններ տալուց, սակայն այն, ինչ այսօր տեղի ունեցավ, անցնում է բոլոր սահմանները և պաշտոնյայի արժանապատվության հետ մեկտեղ վիրավորանք է ողջ բնակչության համար։ Միաժամանակ համոզվեցինք, որ տեղացիները մինչ այժմ մասնավոր զրույցներում մեզ պատմում էին այն պատմությունները, թե ինչպես է քաղաքապետը պարտադրում աջակցել Կամարա ՀԷԿ-ին, հակառակ դեպքում սպառնում է կտրել սոցիալական օգնությունը։ Միջադեպը վկայում է այն մասին, որ նրանք, ովքեր կհամարձակվեն և բացահայտորեն կընդդիմանան այս նախագծին և իրենց շահերին, նման կերպ կվնասվեն»,- ասված է քաղաքացիական ակտիվիստների տարածած հայտարարության մեջ։

Ռուսական կապերով «Կամարա Էներջի» ընկերությունն արդեն երրորդ անգամ է փորձում Թերգի գետի վրա իրականացնել 16․62 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Կամարա ՀԷԿ» նախագիծը։ Տեղի բնակչության հակազդեցության պատճառով ընկերությունն արդեն երկու անգամ մերժվել է, սակայն Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը ծրագրի քննարկումը կրկին նշանակել է նոյեմբերի 27-ին և 28-ին։

«Կամարա ՀԷԿ»-ի կառուցման դեպքում Թերգի գետը պետք է երկաթե խողովակների վերածվի ևս 5 կիլոմետր՝ Կանոբիից Գորիսցիխե։ Բնակչության դիմադրության հիմնական պատճառն այն է, որ արդեն կառուցված հիդրոէլեկտրակայանների պատճառով Թերգիի և Խդայի հովիտներն ամռանը չորանում են։ ՀԷԿ-երի անխափան աշխատանքի համար ջուրն ամբողջությամբ մղվում է ճնշումային խողովակաշարեր։ Մոխևցիների խոսքով՝ առանց ջրի մնացած հովիտներն այլևս չեն գրավում զբոսաշրջիկներին, սակայն զբոսաշրջությունն այս ոլորտում եկամտի հիմնական աղբյուրն է։ Եթե ​​կառավարությունը հաջողի և հաղթահարի տեղի բնակիչների բողոքները, Կազբեգիի մունիցիպալիտետում նախատեսվում է Կամարա ՀԷԿ-ից հետո ևս 9 ՀԷԿ-ի կառուցում․ շրջանում գետ չի մնալու, որը ազատ կհոսի իր բնական հունով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):