ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենի գլխավոր տեղակալ Յուրի Քիմը խոսել է Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Նա արձագանքել է «Վրացական երազանքի» կառավարության կողմից ռուսական օրենքի ընդունմանը, ԱՄՆ-ի մասին կեղծ տեղեկությունների տարածմանը, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրաստանի նման ժողովրդավարական երկրները պարտավոր են լսել իրենց ժողովրդին։ Նրանց ժողովուրդը հետևողական է եղել՝ ցանկանալով լինել Եվրոպայի հետ՝ ոչ միայն տնտեսական ինտեգրման, այլև ինստիտուցիոնալ մշակութային արժեքների և կառավարման առումով: Այսպիսով, կարծում եմ, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը հենց նոր ընդունեցին վրացիները, սխալ քայլ է: Մենք խոսում ենք մի օրենքի մասին, որն ըստ էության ընդօրինակում է Կրեմլը... դա շատ վատ օրենք է»,- ասել է Յուրի Քիմը:
Դիվանագետի խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները «ցավալի» են, քանի որ ժամանակին Վրաստանը տարածաշրջանում ֆավորիտ էր՝ «Ոսկե զավակ»։ «Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր մտերմությունն ու կապը վրաց ժողովրդի հետ նախկինի պես սերտ են, բայց «Վրացական երազանքի» հետ հարաբերություններն այն չեն, ինչ մենք ուզում ենք, նույնիսկ եթե շատ ջանք գործադրենք։ Ըստ պետքարտուղարի օգնականի տեղակալի, դրա մի մասն է այն, որ «Վրացական երազանքը» նպատակաուղղված «կեղծ լուրեր» [fake news] է տարածել.
«Երբ դուք պնդում եք, որ Միացյալ Նահանգները ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, սա կեղծ տեղեկություն է։ Երբ պնդում եք, որ Ամերիկայի դեսպանը՝ Ամերիկայի նախագահի անձնական ներկայացուցիչը, ինչ-որ կերպ խարդախ գործողություն է իրականացնում՝ Վրաստանի պես բարեկամ երկրի ընտրված կառավարության դեմ հեղաշրջում իրականացնելու համար, դա կրկին կեղծ տեղեկություն է։ Երբ պնդում ես, որ կա «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ցանկանում է վնասել Վրաստանին, դա կեղծ տեղեկատվություն է»։
Յուրի Քիմի խոսքով՝ «Վրացական երազանքի» կառավարությունը չի կարող երկակի խաղ խաղալ. «Չես կարող ասել, որ ներկայացնում ես քո ժողովրդին և ուզում ես ապագա Եվրոպայում, ամուր հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, իսկ հետո անել այն, ինչ քո ժողովուրդն ու քո ընկերները ասել են, որ դա հենց այն է, ինչ անում է Ռուսաստանը և ինչ է ուզում Ռուսաստանը: Սա խելագարություն է։ Հատկապես, երբ երկրի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից»։
Քիմը խոսել է նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ Վրաստանի կառավարության աճող ջերմ հարաբերությունների մասին։ «Ես վստահ չեմ, որ իսկապես խելամիտ է ընկերանալ մի երկրի հետ, որը գրավում է ձեր ինքնիշխան տարածքը», - ասել է նա Ռուսաստանի մասին: Չինաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Յուրի Քիմն ասել է.
«Հաշվի առեք այն փաստը, որ կան բազմաթիվ զեկույցներ այն մասին, թե ինչպես է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը օգտագործում տեխնոլոգիաները, վարկերը, պարտքերի թակարդները, ենթակառուցվածքային նախագծերում իր ներգրավվածությունը՝ ստեղծելու այնպիսի վերաբերմունք, որը, ի վերջո, օգուտ չի բերում տեղի բնակչությանը և իրականում վնասում է նրանց: Հարցրեք Մոնտենեգրոյի ժողովրդին, թե ինչպիսին էր պարտքերի թակարդում մնալը: Հարցրեք Շրի Լանկային: Այս ցանկը երկար է։ Հարցրեք ձեր հարևաններին տարածաշրջանում, թե ինչպիսին է սերտ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ»:
Ադրբեջանական Turan-ի վաշինգտոնյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այդ հայտարարություններն արել է Վաշինգտոնում «Կարնեգիի հիմնադրամի» միջոցառմանը։