Բնապահպանների բողոքից հետո Քենիայի կառավարությունը կասեցրել է բաոբաբների արմատախիլ անելու և Վրաստան արտահանելու համար տրված թույլտվությունները։ Մասնավոր ընկերության և Կիլիֆի բնակիչների պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում էր ութ բաոբաբ արտահանել Վրաստան։ Բաոբաբները պետք է վերատնկվեին նախկին վարչապետ՝ Բիձինա Իվանիշվիլիի կողմից կազմակերպված դենդրոլոգիական այգում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նոյեմբերի 21-ին Նայրոբիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպանության և անտառային տնտեսության նախարար Սոյպան Տույան ասել է, որ մասնավոր ընկերությունը հոկտեմբերի 28-ին դիմել է Շրջակա միջավայրի կառավարման ազգային ծառայությանը՝ բաոբաբներին արմատախիլ անելու թույլտվության համար, սակայն սպասելով թույլտվության հաստատմանը, ծառերը սկսել են արմատախիլ անել, ինչը հակասում է կանոնակարգերին։ Ծառայությունը դիմել է դատարան՝ արմատախիլ անելու գործընթացը դադարեցնելու համար։
«Կարծես թե մասնավոր ընկերությունը կանգ չի առել և ստացել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ազգային ծառայության լիցենզիան, որն ապօրինաբար տրվել է Կիլիֆի շրջանի շրջակա միջավայրի պահպանության տնօրենի կողմից»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթուղթը, որն օգտագործվել է նշված ծառերի արմատախիլ անելու համար, կչեղարկվի։ Բացի այդ, Քենիայի անտառտնտեսության ծառայությանը հանձնարարվել է չեղյալ համարել բաոբաբի ծառերի տեղափոխման թույլտվությունը՝ սպասելով խնդրի համապարփակ գնահատմանը:
«Բաոբաբի ծառերի արմատախիլ անելը պահանջում էր համարժեք թույլտվություն և համայնքին օգուտները կիսելու հստակ և թափանցիկ բանաձև, որն այս դեպքում ակնհայտորեն օրինական ճանապարհով չէր ստացվել»,- ասել է նախարարը։
Կառավարության որոշմամբ՝ բաոբաբի ծառերը չեն արտահանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի միջև համաձայնագիրը չի կարգավորվել համապատասխան մարմինների կողմից և չեն համապատասխանի Կենսաբազմազանության մասին կոնվենցիային և Նագոյայի արձանագրությանը։
Բրիտանական The Guardian հրատարակության հոդվածում ասվում է, որ տեղական և արտասահմանյան կապալառուները՝ Վրաստանի քաղաքացի Գիորգի Գվասալիայի գլխավորությամբ, 2019 թվականի վերջին սկսել են բաոբաբների որոնումները Կիլիֆի կոմսությունում: «Իդեալական» ծառերը որոնելով՝ նրանք անօդաչու սարքերի օգնությամբ հետախուզել են տարածքները և պատրաստ են եղել վճարել 100 000-ից 300 000 քենիական շիլլինգ (800-ից 2 500 ԱՄՆ դոլար) համապատասխան ծառի համար:
Գվասալիայի խոսքով՝ ծառերի որոնումը սկսվել է այն բանից հետո, երբ նա լսել է, որ տեղացիները բաոբաբներ են կտրում հողագործության համար ճանապարհ բացելու համար։ «Նրանք ծառեր են կտրել, որպեսզի եգիպտացորեն ցանեն։ Ես վատ բան չեմ տեսնում, եթե փրկենք ծառերը որոնք օգտագործվելու են որպես վառելափայտ կամ ածուխ: Ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում։ Ողբերգությունը իզուր ծառեր կտրելն է»,- Գվասալիայի մեկնաբանությունը մեջբերում է The Guardian-ը։
Բաոբաբը ծառի յուրահատուկ տեսակ է, որը կարող է ապրել հազարավոր տարիներ: Այն Քենիայի բնական ժառանգության մի մասն է և 2010 թվականից պաշտպանված է սահմանադրությամբ:
Բնապահպանները դեմ են արտահայտվել Կիլիֆի բաոբաբներին արմատախիլ անելու և Վրաստան տեղափոխելուն և կառավարությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել։ Բնապահպաններն ասում են, որ հսկա բաոբաբներից շատերը ոչնչանում են կլիմայի փոփոխության հետևանքով, սակայն այժմ նրանք բախվում են նոր վտանգի, որը կոչվում է «կենսապիրատություն»: