Քենիայի կառավարությունը կրկին թույլտվություն է տվել Կիլիֆի շրջանից բաոբաբներ տեղափոխել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Դենդրոլոգիական այգի, որը գտնվում է Օզուրգեթիի մունիցիպալիտետում։ Քենիայի Անտառային ծառայությունը կապալառուին՝ Վրաստանի քաղաքացի Գիորգի Գվասալիային թույլատրել է ութ բաոբաբ ծառեր արտահանել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ինչպես հայտնում է Nation.Africa տեղական լրատվամիջոցը, Անտառային ծառայությունը որոշումը կայացրել է հունվարի 30-ին, որը հիմնվել է շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարար Սոիպան Տույայի հունվարի 18-ին տված հրահանգի վրա։
Անցյալ տարվա նոյեմբերին, բնապահպանների բողոքից հետո, Քենիայի կառավարությունը կասեցրել է Կիլիֆի շրջանից բաոբաբներ արմատախիլ անելու և Վրաստան արտահանելու թույլտվությունները։ Նոյեմբերի 21-ին Նայրոբիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպանության և անտառային տնտեսության նախարար Սոյպան Տույան ասել է, որ մասնավոր ընկերությունը հոկտեմբերի 28-ին դիմել է Շրջակա միջավայրի կառավարման ազգային ծառայությանը՝ բաոբաբներին արմատախիլ անելու թույլտվության համար, սակայն սպասելով թույլտվության հաստատմանը, ծառերը սկսել են արմատախիլ անել, ինչը հակասում է կանոնակարգերին։
Գվասալիայի ընկերությունը բաոբաբի կոնկրետ տեսակի ծառերը հանել է (Adansonia digitata) Կիլիֆի շրջանի Թեզոյի տարածքից: Nation.Africa-ն պարզել է, որ Շրջակա միջավայրի կառավարման ազգային ծառայությունը դիմել է դատախազություն և խնդրել դատարանին կարճել Գիորգի Գվասալիայի դեմ գործը։ Այս գործով մեղադրյալները ևս երկու անձ էին, ովքեր մեղադրվում էին ապօրինի բաոբաբի ծառերը արմատախիլ անելու մեջ։ Բնապահպանական մարմինը հայտնել է, որ մեղադրյալին արդարացնելու և գործը հետ կանչելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նրանք Քենիայի Անտառային ծառայությունից և երկրի կառավարությունից ստացել են անհրաժեշտ թույլտվությունները, ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթուղթը:
Քենիայի Անտառային ծառայության տվյալներով՝ իրենք հաշվի են առել այն հանգամանքը, որ «Վտանգված տեսակների կարմիր ցուցակի» համաձայն՝ բաոբաբը անհետացող ծառատեսակ չէ։ Բացի այդ, բաոբաբը Քենիայում պահպանվող ծառատեսակ չէ և ներառված չէ Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին Կոնվենցիայում (CITES):
«Սուբյեկտին լիազորությունը տրվում է օրենքով սահմանված տուրքի վճարման պայմանով։ Այս լիցենզիան վերաբերում է միայն ութ բաոբաբ ծառերին»,- ասել է Անտառային ծառայության ղեկավարը։
Մշակված և հատուկ պայմաններում պահվող բաոբաբի ծառերի տեղափոխումը որոշվել է իրականացնել փետրվարի 15-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Շրջակա միջավայրի կառավարման ազգային ծառայությունը հայտարարում է, որ Վրաստանում բաոբաբները փոխպատվաստվելու են կոնսերվացիոն ծրագրերի և կրթական նպատակների համար։
Բրիտանական The Guardian հրատարակությունը Վրաստան բաոբաբի ծառերի արտահանման մասին գրել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Ըստ հոդվածի՝ տեղական և արտասահմանյան կապալառուները՝ Գիորգի Գվասալիայի գլխավորությամբ, 2019 թվականի վերջին սկսել են բաոբաբների որոնումները Կիլիֆի մարզում։ «Իդեալական» ծառերը որոնելով՝ նրանք անօդաչու սարքերի օգնությամբ հետախուզել են տարածքները և պատրաստ են եղել վճարել 100 000-ից 300 000 քենիական շիլլինգ (800-ից 2 500 ԱՄՆ դոլար) համապատասխան ծառի համար:
Բաոբաբը ծառի յուրահատուկ տեսակ է, որը կարող է ապրել հազարավոր տարիներ: Այն Քենիայի բնական ժառանգության մի մասն է և 2010 թվականից պաշտպանված է սահմանադրությամբ:
Բնապահպանները դեմ են արտահայտվել Կիլիֆի բաոբաբներին արմատախիլ անելու և Վրաստան տեղափոխելուն և կառավարությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել։ Բնապահպաններն ասում են, որ հսկա բաոբաբներից շատերը ոչնչանում են կլիմայի փոփոխության հետևանքով, սակայն այժմ նրանք բախվում են նոր վտանգի, որը կոչվում է «կենսապիրատություն»: