Քեթևան Ցիխելաշվիլին ազատվել է Ավստրիայում Վրաստանի լիազոր դեսպանի, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն համապատասխան հրամանագիրը ստորագրել է հուլիսի 24-ին։
Փաստաթղթի համաձայն՝ վարչապետը հաստատել է Ցիխելաշվիլիին ազատ արձակելու մասին նախագահի հուլիսի 18-ի հրամանագիրը։
Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Քեթևան Ցիհելաշվիլիի ազատ արձակումը կապված է ռոտացիոն ժամկետը լրանալու հետ։ Այս պահին հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում։
Քեթևան Ցիխելաշվիլին դեսպան է նշանակվել 4 տարի առաջ՝ 2020 թվականին։ 2016-2020 թվականներին եղել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, իսկ մինչ այդ աշխատել է որպես փոխնախարար։
