Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի մասին ասել է, որ նա սկզբում թալանել է բանակը, հետո բիզնեսն ու եվրոպացի թոշակառուներին։ Վարչապետը Կեզերաշվիլին կապել է այսպես կոչված քոլցենտրերի գործին: Դատախազությունը դեռ ոչինչ չի ասել քոլցենտրերի գործում Կեզերաշվիլիի մասնակցության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ինչպե՞ս եք համարձակվում, Ադեիշվիլիի նախկին տեղակալ, մարդկանց սպանող, բռնաբարող ու խոշտանգող այդ այլանդակ, ճնշող բռնապետական ռեժիմի ու համակարգի գլխավոր ստեղծողներից մեկը։
Երկրում ընդհանրապես չկար մասնավոր սեփականության զգացումն ու հասկացությունը, պարոն Կեզերաշվիլին, ձեր հիմնական ֆորմալ կամ ոչ ֆորմալ կառավարիչը, օլիգարխը, ով նախ թալանեց բանակը, թալանեց բիզնեսը, իսկ հիմա թալանեց եվրոպացի թոշակառուներին։
Այս ամենից հետո ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս հարձակվել մեզ վրա: Սա դավադրություն է, դուք այն շարունակում եք»,- դիմել է վարչապետը խորհրդարանական ընդդիմության անդամ Գիորգի Վաշաձեին։
Այսպես կոչված քոլցենտրերի գործով 2022 թվականին Վրաստանի դատախազությունը բազմաթիվ մարդկանց է ձերբակալել և տասնյակ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել։ Դատախազության տվյալներով՝ հանցավոր խմբի գործունեությունը ներառում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում ընկերությունների հիմնումը և, այսպես կոչված քոլցենտրերի կազմակերպում: Նշված քոլցենտրերի միջոցով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիներին պատկանող միլիոնավոր եվրոների խարդախությամբ յուրացումն ու դրանց հետագա լվացումը։ Այսպես կոչված հանցավոր խմբի անդամները քոլցենտրի գործունեության համար ստեղծել են էլեկտրոնային առևտրի հարթակներ տարբեր ֆիրմային անվանումներով, որոնք ապահովում էին հաճախորդներից խարդախությամբ ձեռք բերված միջոցների տեղաբաշխումը ֆիկտիվ ձեռնարկությունների բանկային հաշիվներին։
Դավիթ Կեզերաշվիլին, ով 2006-2008 թվականներին եղել է Վրաստանի պաշտպանության նախարարը, ներկայումս «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերն է։ Վրաստանի Գերագույն դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի վճռի համաձայն՝ Կեզերաշվիլին մեղավոր է ճանաչվել այսպես կոչված մարզանքների գործով, և հեռակա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Դատախազությունը Կեզերաշվիլիին մեղադրել է պաշտպանության նախարար աշխատելու ընթացքում 5 միլիոն 60 հազար եվրո յուրացնելու մեջ։ Դատարանը Կեզերաշվիլիին պարտավորեցրել է այս գումարը վճարել պաշտպանության նախարարությանը։
«Ֆորմուլա» հեռուստաընկերության մենեջերները Կեզերաշվիլիի դեմ ընդունված որոշումները գնահատել են որպես հարձակում քննադատող լրատվամիջոցների վրա։
2022 թվականի սեպտեմբերին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան ասել էր, որ Դավիթ Կեզերաշվիլին վտանգավոր է իր կուսակցության համար ոչ պաշտոնական ազդեցությունների պատճառով։ Մինչ այդ Մելիան Կեզերաշվիլիին «գրեթե օլիգարխ» էր անվանել։
Սեպտեմբերի 29-ին Դավիթ Կեզերաշվիլին հայտարարել է, որ երբեք չի միջամտել և չի միջամտի քաղաքականությանը, ֆինանսավորում է և կշարունակի աջակցել անկախ լրատվամիջոցներին և կանգնած է բոլորի կողքին, «ով պատրաստ է պայքարել Վրաստանի վնասող ռուսամետ ռեժիմի դեմ»։
Նոյեմբերին «Ազգային շարժման» անդամների մի մասը պահանջում էր կուսակցության նոր նախագահի ընտրություն։ Կուսակցության անդամների մի մասը կարծում է, որ այս գործընթացների հետևում կանգնած է Կեզերաշվիլին։
Վրաստանի խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի հասարակական կյանքում նշանակալի տնտեսական և քաղաքական կշիռ ունեցող անձը (օլիգարխը) համարվում է ֆիզիկական անձ, ով համապատասխանում է թվարկված չափորոշիչներից առնվազն երեքին.
- Մասնակցում է քաղաքական կյանքին,
- Էական ազդեցություն ունի զանգվածային լրատվության միջոցների վրա,
- Շուկայում գերիշխող դիրք ունեցող ձեռնարկատեր իրավաբանական անձի վերջնական շահառուն է, որը պահպանում կամ բարելավում է այդ դիրքը 1 տարի,
- Համապատասխան տարվա հունվարի 1-ի դրությամբ նրա և այն ձեռնարկատեր իրավաբանական անձանց գույքի ապացուցված չափը, որտեղ նա շահառու է, գերազանցում է աշխատունակ անձանց համար սահմանված կենսապահովման նվազագույնի 1.000.000-ապատիկը։
Ըստ նախագծի՝ օրենքն ուժի մեջ մտնելու օր է սահմանվել 2023 թվականի հունիսի 1-ը, իսկ 2033 թվականի հունիսի 1-ից օրենքը ուժը կորցրած կճանաչվի։