Կիևի մարզի Բրովարի քաղաքում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը և ՆԳՆ պետական քարտուղար Յուրի Լյուբկովիչը։ Մահացածների թվում կա 4 երեխա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Ավիավթարը տեղի է ունեցել հունվարի 18-ին, ժամը`08:20-ին։ ES-225 ուղղաթիռը, որում եղել է 9 մարդ (ՆԳՆ 6 աշխատակից և անձնակազմի 3 անդամ), կործանվել է մանկապարտեզի և բնակելի տան մոտակայքում։ Ողբերգության պահին մանկապարտեզում են գտնվել երեխաներն ու աշխատակիցները։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Տուժել է 25 մարդ, այդ թվում՝ 11 երեխա։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ։ Այս պահին ողբերգության պատճառի մի քանի վարկած է դիտարկվում, այդ թվում՝ թռիչքի կանոնների խախտում, ուղղաթիռի տեխնիկական անսարքություն և այն ոչնչացնելու միտումնավոր գործողություն։ «Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկում են համալիր քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ ողբերգության հետ կապված բոլոր պատճառահետևանքային կապերն ու մանրամասները պարզելու համար»,- ասվում է Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
42 ամյա Դենիս Մոնաստիրսկին Ուկրաինայի ներքին գործերի նախարար էր նշանակվել 2021 թվականի հուլիսին։ Մինչ այդ՝ 2019-2021 թվականներին, նա եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի [Խորհրդարանի] պատգամավոր։ 42-ամյա Եվգենի Ենինը ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերից, իսկ 33-ամյա Յուրի Լյուբկովիչը՝ նույն թվականի նոյեմբերից։
