Կառավարությունը նախատեսում է վերացնել ուռուցքաբանական պացիենտների համար դեղերի ֆինանսավորման տարեկան 25 000 լարիի սահմանաչափը։ Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ազարաշվիլիի խոսքով՝ նախարարությունը թանկարժեք ուռուցքաբանական դեղամիջոցների վերաբերյալ ուղիղ բանակցություններ է վարում արտադրողների հետ։
«Անցած շաբաթ իմ տեղակալը համապատասխան խմբի հետ միասին երկու հայտնի արտադրողների հետ հանդիպել է Շվեյցարիայում։ Ուղիղ բանակցությունների հիման վրա մենք հաջորդ ամսից կունենանք պայմանագրեր այս ընկերությունների հետ, և պետությունը, մեր հաշվարկներով, կտնտեսի ուռուցքաբանական դեղերի համար վճարվող գնի 40-ից 50 տոկոսը։
Ըստ այդմ, մենք հնարավորություն կունենանք չեղարկել ուռուցքաբանական դեղամիջոցների համար սահմանված 25 000 լարիի սահմանաչափը՝ դեղերի մասով, և լիովին ապահովել մեր քաղաքացիներին անհրաժեշտ դեղամիջոցներով»,- ասել է Ազարաշվիլին։
Առողջապահության նախարարը խոսել է նաև մանկական ուռուցքաբանության մասին: Նրա խոսքով, արդեն սկսվել է նախագիծ, որի շրջանակում մինչև 18 տարեկան մոտ 300 երեխա աշխարհի տարբեր կլինիկաներում կֆինանսավորվի ախտորոշման և բուժման համար. «Մենք նրանց կառաջարկենք նաև պրոտոնային թերապիա, որը կիրականացվի Իսպանիայում, և այն բանից հետո, երբ այս ծառայությունն ամբողջությամբ ինտեգրվի Հանրապետական հիվանդանոցում, Վրաստանում, Քութայիսիում նույնպես պրոտոնային թերապիայի հնարավորություն կլինի և բուժումը կշարունակվի երկրում»։
