«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ իր կուսակցությունը ծրագրում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «մեծ առավելությամբ» հաղթել բոլոր 64 մունիցիպալիտետներում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
«Մենք նախատեսում ենք հաղթել և՛ քաղաքապետի, և՛ սակրեբուլոյի ընտրությունները բոլոր 64 մունիցիպալիտետներում»։
«Այստեղից ես կարող եմ ասել հաստատակամությամբ և վստահությամբ, որ մենք անպայման մեծ առավելությամբ հաղթելու ենք և՛ քաղաքապետի, և՛ սակրեբուլոյի ընտրությունները բոլոր 64 մունիցիպալիտետներում», - ասել է Կոբախիձեն կառավարական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
Ընդդիմության մի մասն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել «Վրացական երազանքի» կողմից անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին։ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավայի կարծիքով՝ «անհրաժեշտ են խաղի նոր, արդար կանոններ»։
«Նման բան մի անգամ արդեն արել են, երբ, ի միջի այլոց, ստորագրություններով հայտարարեցին, որ չեն մտնելու խորհրդարան, բայց ի վերջո մտան, հիշում եմ չորս տարի առաջվա դեպքերը։ Այստեղ էլ ասում են, որ չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին էլ են հայտարարել։ Այստեղ էլ նրանք կանեն այն, ինչ կասի իրենց տերը, բայց նրանց համար էլ կարող են լինել որոշակի կարմիր գծեր։ Եթե այսքան ժամանակ պնդում ես, որ և՛ նախագահը, և՛ վարչապետը ոչ լեգիտիմ են, եթե մասնակցում ես այս երկու մարդկանց կողմից նշանակված ընտրություններին, գուցե նրանց համար դժվար լինի դա անել՝ չնայած ծայրահեղ անսկզբունքայնությանը։ Մենք նախատեսում ենք հաղթել ինչպես քաղաքապետի, այնպես էլ սակրեբուլոյի ընտրությունները բոլոր 64 մունիցիպալիտետներում»,- ասել է «Վրացական երազանքի» վարչապետը։
Վրացական երազանքը սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի քաղաքապետի ընտրությունները նշանակել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։
Ընտրական շեմը հաղթահարած չորս կուսակցություններից և ոչ մեկը չի ճանաչում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և խորհրդարանի լեգիտիմությունը։ Ընդդիմության, ինչպես նաև իրեն երկրի լեգիտիմ ղեկավար համարող Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնական պահանջը նոր ընտրությունների անցկացումն է։
Երկրում բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան երեք ամիս, որոնց պահանջն է նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը։
Այս թեմայով՝
ԵԽ Կոնգրես. Եթե միջավայրը չփոխվի, ՏԻՄ ընտրությունները պետք է հետաձգվեն
