Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևի մասին ասում է, որ այն «ծղոտի գին» ունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 2 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Սա շարունակությունն է այն ամենի, ինչ մենք տեսանք Եվրախորհրդարանի բանաձևի տեսքով։ Մեզ համար յուրաքանչյուր անարդար բանաձև, հայտարարություն, ունի ծղոտի գին։ Սա պետք է շատ հստակ ասվի։ Սա ընտրական գործընթացին արտաքին միջամտության փորձ է, թեև այդ արտաքին միջամտությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ։
Ինքնին ցավալի է, որ Գերմանիայի Բունդեսթագը, որն ինձ համար միշտ եղել է շատ պատկառելի ինստիտուտ, այսօր ներգրավված էր Վրաստանի ընտրական գործընթացում։
Սա պարզապես ճիշտ չէ, բայց ես ևս մեկ անգամ կասեմ, որ նման գործողությունները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Վրաստանում ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Կոբախիձեն։
Բունդեսթագը հոկտեմբերի 10-ին ընդունել է իշխող կոալիցիայի կուսակցությունների նախաձեռնած «Հանուն Վրաստանի եվրոպական ապագայի» բանաձևը։ Այն աջակցում է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն քննադատում է իշխող «Վրացական երազանքի» «ավտորիտար և հակաեվրոպական կուրսը»։ Բանաձևում նշվում է, որ այս ընթացքով երկրի քաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս բնակչության ճնշող մեծամասնության ցանկության, միտումնավոր վտանգի տակ է դնում Վրաստանի եվրոպական ապագան։
Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարությանը եվրոպական մակարդակով պնդել, որ Վրաստանի հետ հետագա առաջընթաց չի արձանագրվի Եվրամիությանն անդամակցելու գործընթացում, քանի դեռ ուժի մեջ է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը» [Ռուսական օրենք]։ Բացի այդ, ըստ բանաձևի՝ Գերմանիան պետք է աջակցի եվրոպական մակարդակով Վրաստանի բնակչության համար առանց վիզայի ռեժիմի պահպանմանը։
Բանաձևում կարդում ենք, որ «Վրացական երազանքի» ղեկավարությունը փորձում է Վրաստանում վախի մթնոլորտ առաջացնել իր շարունակական ավտորիտար գործողություններով և հասարակությունը բաժանելով հայրենասերների և թշնամիների/դավաճանների։ «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունը, թե նա ցանկանում է խորհրդարանական ընտրություններից հետո արգելել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին, նույնպես բացարձակապես անընդունելի է և անհամատեղելի ժողովրդավարության եվրոպական ըմբռնման հետ»,- ասվում է բանաձևում։
Երկու օր առաջ Եվրախորհրդարանը ևս մեկ քննադատական բանաձև է ընդունել Վրաստանի կառավարության նկատմամբ։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ փաստաթուղթն ունի «ծղոտի գին», և դրա ընդունումը «գլոբալ պատերազմի կուսակցության ձեռքի գործն է»։
