Կոբախիձեի խոսքով՝ ԹՊՀ-ում իր վրա ռուբլիները «ապակողմնորոշված ​​երիտասարդներն» են նետել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի պետական ​​համալսարանում մի խումբ երիտասարդներ ռուսական ռուբլի են նետել «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի վրա, որտեղ նա դոցենտ է և դասախոսություն է կարդում սահմանադրական իրավունք առարկայից։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ դասախոսությունից հետո, երբ Կոբախիձեն անվտանգության աշխատակցի հետ իջնելիս է եղել աստիճաններով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Իրակլի Կոբախիձեն միջադեպը որակել  է սադրանք, որը կազմակերպել են «Ֆորմուլա»-ի հետ կապված երիտասարդները։

«Իրականում եկել էին «Ֆորմուլա»-ի հետ կապված երիտասարդներ, որոնք ապակողմնորոշված երիտասարդներ են։ Այս երիտասարդները մի քանի օր առաջ կանգնեցին խորհրդարանի դիմաց ու վիրավորական հայտարարություններ արեցին վարչապետի հասցեին, նրանց ուսանողական կարգավիճակը սրա հետ կապ չունի։ Կարծում եմ՝ այս մարդկանց պետք է ճիշտ ուղու վրա դնել։ Անհրաժեշտ է, որ տղաներն ու աղջիկները ամուսնանան, բազմանան և այլն։

Այս երիտասարդներն բոլոր տեսակի կողմնորոշումները խառնել են, այդ թվում՝ քաղաքական, երբ դու «նաց» ես, կամ «Գիրչիից» և այլնի հետ ես։ Սա նշանակում է քաղաքական կողմնորոշման շփոթություն, բայց մեր նպատակն է, որ այդ երիտասարդները ճիշտ ճանապարհով գնան, ծառայեն սեփական երկրին, այլ ոչ թե ծառայեն արտաքին գործակալ հանդիսացող քաղաքական ուժերին։

Նրանց բոլոր կողմնորոշումները՝ սկսած քաղաքականից, պետք է շտկվեն, սա մեր խնդիրն է, և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար։ Մենք ամեն ինչ կանենք, այդ թվում՝ փրկելու այս երիտասարդներին»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Հարցին, թե ինչու է անվտանգության ապահովմամբ քայլում համալսարանում և արդյո՞ք ուսանողների կողմից վտանգ է զգում, «Վրացական երազանքի» նախագահը ևս մեկ անգամ նկատել է, որ ուսանողները դրա հետ կապ չունեն, և որ սադրանք է եղել, որին մասնակցել են այն մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ մասնակցել են վարչապետի դեմ «վիրավորական ակցիային»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թբիլիսիի պետական ​​համալսարանում Իրակլի Կոբախիձեի դեմ բողոքի ակցիաներ են հնչում։ Այս տարվա մարտին, երբ «Վրացական երազանքը» խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի նախագիծը, ուսանողներն այրեցին իշխող կուսակցության նախագահի կողմից տրված բրոշյուրները։ 2019 թվականի հունիսին ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի կատարած այցից և խորհրդարանի նախագահի աթոռը ստանձնելուց հետո, իրավագիտության ֆակուլտետի որոշ ուսանողներ պահանջեցին Իրակլի Կոբախիձեին այլևս դասախոսություններ անցկացնելու հնարավորություն չտրամադրել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):