Կոբախիձեն 22 ընտրատարածքներում ներկայացրել է «Վրացական երազանքի» պատվիրակներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված 22 պատվիրակների, ովքեր շրջաններում կգլխավորեն նախընտրական քարոզարշավը։ Նրանց թվում կա 14 գործող մեծամասնական պատգամավոր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում է հայտարարել Կոբախիձեն, «Վրացական երազանքը» պատվիրակներ է ներկայացնելու բոլոր 30 ընտրատարածքներում։ Առաջիկա օրերին նախատեսվում է Թբիլիսիի 8 պատվիրակների առաջադրումը։

«Բոլոր պատվիրակները ներկայացված կլինեն «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով անցողիկ տեղում։ Ըստ այդմ, մենք ապահովելու ենք, որ հաջորդ գումարման խորհրդարանում գոնե յուրաքանչյուր քաղաք և շրջան ունենա իր ներկայացուցիչը, և այդպիսով մեծամասնական ընտրակարգի վերացման հետ կապված թերությունը մասամբ կվերանա։ Կան մի շարք պատգամավորներ, որոնք նախկինում եղել են համապատասխան ընտրատարածքների մեծամասնականները, նրանցից շատերը ներկայացված կլինեն ցուցակում, բայց ոչ որպես պատվիրակներ»,- ասել է Կոբախիձեն։

Շրջաններում «Վրացական երազանքի» պատվիրակության թեկնածուներն են՝

  1. Դավիթ Սոնղուլաշվիլի (գործող մեծամասնական պատգամավոր) - Գուրջաանի-Սագարեջո-Սիղնաղի-Դեդոփլիսծղարո,
  2. Իրակլի Քադագիշվիլի (գործող մեծամասնական պատգամավոր) - Թելավի-Ախմետա-Կվարելի-Լագոդեխի,
  3. Իրակլի Շատակիշվիլի (գործող մեծամասնական պատգամավոր) - Ռուսթավի և Գարդաբանի,
  4. Զաուր Դարգալի (գործող մեծամասնական պատգամավոր) - Մառնեուլի-Գարդաբանի,
  5. Դավիթ Շերազադիշվիլի (Բոլնիսիի գործող քաղաքապետ) - Բոլնիսի-Դմանիսի-Թեթրիծղարո-Ծալկա,
  6. Անտոն Օբոլաշվիլի (գործող մեծամասնական պատգամավոր) - Ախալցիխե-Բորջոմի-Ասպինձա-Ադիգենի,
  7. Սամվել Մանուկյան (գործող մեծամասնական պատգամավոր) - Ախալքալաք-Նինոծմինդա,
  8. Դիմիտրի Խունդաձե (գործող պատգամավոր) - Մցխեթա-Մթիանեթի,
  9. Լադո Խինչեգաշվիլի (Գորիի գործող քաղաքապետ) - Գորի-Կասպի,
  10. Զաալ Դուգլաձե (գործող մեծամասնական պատգամավոր) - Խաշուրի-Քարելի,
  11. Զազա Լոմինաձե (գործող մեծամասնական պատգամավոր) – Քութայիսի,
  12. Գիվի Ճիճինաձե (գործող մեծամասնական պատգամավոր) - Ծղալտուբո-Սամտրեդիա-Վանի-Խոնի,
  13. Պաատա Կվիժինաձե (գործող մեծամասնական պատգամավոր) - Սաչխերե-Ճիաթուրա-Խարագաուլի,
  14. Զվիադ Շալամբերիձե (Իմերեթիի գործող նահանգապետ) - Զեստափոնի-Բաղդաթի-Թերջոլա-Տղիբուլի,
  15. Դաթո Կոդուա (Սամեգրելոյի նախկին փոխնահանգապետ) – Զուգդիդի,
  16. Գիորգի Խախուբիա (գործող մեծամասնական պատգամավոր) - Փոթի-Խոբի-Սենակի,
  17. Իլիա Ինջիա (գործարար) - Մարտվիլի-Աբաշա-Ծալենջիխա-Չխորոծղու,
  18. Վասիլ Չիգոգիձե (գործող մեծամասնական պատգամավոր) - Օզուրգեթի-Լանչխութի-Չոխատաուրի,
  19. Գոչա Էնուքիձե (գործող մեծամասնական պատգամավոր) - Ռաճա-Լեչխումի-Սվանեթի,
  20. Արչիլ Բերիձե («Ալիլո» խմբի անդամ) – Բաթումի,
  21. Գիա Ճղոնիա (գործարար) – Քոբուլեթի,
  22. Անզոր Բոլքվաձե (գործող մեծամասնական պատգամավոր) - Խելվաչաուրի-Քեդա-Շուախևի-Խուլո։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» ամբողջական նախընտրական ցուցակը կհրապարակվի սեպտեմբերի կեսերին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։