«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 9-ի ողբերգության վերաբերյալ տարածված հայտարարության մեջ չի հիշատակում Ռուսաստանը և գրում է, որ 36 տարի առաջ Ռուսթավելիի պողոտայում բռնությունն իրականացրել է «օտար ուժը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 2 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
- 3 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Անրի Օխանաշվիլին ՊԱԾ-ում կփոխարինի Գրիգոլ Լիլուաշվիլիին, Պաատա Սալիան կլինի արդարադատության նախարար
«Ապրիլի 9-ը այն օրն է, երբ օտար ուժը բռնություն իրականացրեց մեր համաքաղաքացիների դեմ։ Միաժամանակ, ապրիլի 9-ը այն օրն է, որը միավորեց Վրաստանը, օր, երբ վրացիների միջև սերը հաղթեց ատելությանը։ Ապրիլի 9-ը նաև այն օրն է, երբ գերության նկատմամբ ազատության գաղափարը հաղթեց։ Հենց դրա համար, այսօր, ինչպես երբեք, պետք է հեռու մնանք ամեն տեսակի բռնությունից, հաղթենք ատելությանը և պաշտպանենք ազատության գաղափարը», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։
Ընդ որում, ինչպես ասում է Կոբախիձեն, այսօր՝ ապրիլի 9-ի ողբերգությունից 36 տարի անց, օտար ուժը կրկին բռնություն է գործադրում Ռուսթավելիի պողոտայում։
«Այսօր էլ Ռուսթավելիի պողոտայում օտար ուժը սերմանում է ատելություն, փորձում է արհեստականորեն խախտել վրացիների միասնությունը և պայքարում է ազատության գաղափարի դեմ: Սակայն ապրիլի 9-ի փորձը մեզ սովորեցրեց, որ օտար ուժի «գոյությունը կարճ է» և ատելության ու ստրկության դեմ անպայման սերն ու ազատությունը կհաղթեն:
Այսօր Ռուսթավելիի պողոտայում օտար ուժը փորձեց բռնության սադրանք հրահրել, և երբ դա չհաջողվեց, ինքը բռնություն գործադրեց: Մենք չենք տա ատելությանը լրացուցիչ էներգիա և մեր երկիրը կպաշտպանենք օտար ուժի կողմից ծրագրված, թեկուզ և փոքր սադրանքից», - ասված է Կոբախիձեի հայտարարության մեջ:
Քաղբանտարկյալների ընտանիքի անդամները և քաղաքացիները գիշերը անցկացրել են խորհրդարանի դիմաց՝ Ապրիլի 9-ի հուշակոթողի մոտ, և նախատեսում են մնալ այնտեղ մինչև օրվա վերջ։ Ինչպես նրանք են հայտարարել, «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին թույլ չեն տա մոտենալ հուշակոթողին, քանի որ նրանք դրա «բարոյական իրավունքը չունեն»։
«Երեկ մենք հարգանքի տուրք մատուցեցինք մեր զոհերին, ովքեր սպանվել են ռուսական բանակի կողմից։ Ինչի՞ համար պետք է գան այստեղ՝ հուշակոթողի մոտ, և ում պետք է հարգեն՝ Ռուսաստանի կողմից սպանված մարդկանց, երբ իրենք Ռուսաստան են գնում», - հայտարարել է եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված Գիորգի Տերաշվիլիի մայրը՝ Մարինա Տերաշվիլին։
Ռուսթավելիի պողոտայում իրավիճակը մի քանի անգամ լարվել է այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվել են «Վրացական երազանքի» աջակիցները և այսպես կոչված տիտուշկաները։ Ցույցի մասնակիցները հենց նրանց են մեղադրում սադրանքների կազմակերպման փորձի մեջ։
Խորհրդարանի հարակից տարածքում ոստիկանություն է մոբիլիզացվել։
36 տարի առաջ՝ 1989 թվականի ապրիլի 9-ին, լուսաբացին, Խորհրդային Միության զինված ստորաբաժանումները Ռուսթավելիի պողոտայում ցրեցին Վրաստանի անկախության պահանջով հավաքված խաղաղ ցուցարարներին՝ օգտագործելով հրազեն, խրամատի բահեր և թունավոր նյութեր: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, զոհվել է 21 ցուցարար:
Ապրիլի 9-ին զոհվածներն են. Ազա Ադամիա՝ 22 տարեկան, Նաթիա Բաշալեիշվիլի՝ 16 տարեկան, Էկա Բեժանիշվիլի՝ 16 տարեկան, Նատո Գիորգաձե՝ 23 տարեկան, Թամունա Դոլիձե՝ 28 տարեկան, Թինա Էնուքիձե՝ 70 տարեկան, Նինո Թոիձե՝ 25 տարեկան, Զաիրա Կիկվիձե՝ 61 տարեկան, Մանանա Լոլաձե՝ 33 տարեկան, Թամար Մամուլիշվիլի՝ 50 տարեկան, Վեներա Մետրեվելի՝ 46 տարեկան, Մամուկա Նոզաձե՝ 22 տարեկան, Նանա Սամարգուլիանի՝ 41 տարեկան, Շալվա Քվասրոլիաշվիլի՝ 35 տարեկան, Մարինա Ճղոնիա-Սամարգուլիանի՝ 31 տարեկան, Էլիսո Ճիպաշվիլի՝ 25 տարեկան, Թամար Ճովելիձե՝ 16 տարեկան, Նոդար Ջանգիրաշվիլի՝ 40 տարեկան, Մզիա Ջինճարաձե՝ 43 տարեկան, Մանանա Մելքաձե՝ 23 տարեկան, Գիա Քարսելաձե՝ 25 տարեկան:
Երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանը վերականգնեց 1918 թվականին ձեռք բերած և 1921 թվականին խորհրդայնացման հետևանքով կորցրած անկախությունը:
