Վրաստանի վարչապետը ռուսական օրենքի դեմ ակցիաների մասնակիցներին անվանել է «արմատական ընդդիմության կողմից կազմակերպված և դրսից ֆինանսավորվող բռնի երիտասարդական խմբեր», որոնք վաղը և մյուս օրը «բռնի գործողություններ» են ծրագրում խորհրդարանի և ոստիկանության դեմ։ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «բռնության համար բոլորը պատասխանատվություն են կրելու օրենքի առաջ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ցանկանում եմ խնդրել իրավապահներին ցուցաբերել առավելագույն համբերություն և գործել ավելի բարձր եվրոպական ստանդարտով՝ բռնությանը և վիրավորանքներին արձագանքելիս։
Ուզում եմ զգուշացնել արմատական ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի, ով վաղը և մյուս օրը ծրագրում է բռնություն գործադրել, որ իրենց հանցանքն անպատիժ չի մնա և, ամենայն հավանականությամբ, չեն արժանանա Սալոմե Զուրաբիշվիլիի ներմանը»,- ասել է վարչապետն այսօր՝ մայիսի 12-ին կայացած ճեպազրույցում։
Խորհրդարանը վաղը և մյուս օրը կընդունի ռուսական օրենքը, այդպիսով, ըստ Իրակլի Կոբախիձեի, «կիրագործվի» վրաց հասարակության կամքը։ Ինչպես հայտարարել է վարչապետը, «Վրացական երազանքի» սոցիոլոգիական ուսումնասիրությունների համաձայն՝ օրենքի ընդունմանը կողմ է բնակչության 61 տոկոսը։ Լրագրողի այն հարցին, թե երբ և որ կազմակերպությունն է իրականացրել նշված հետազոտությունը, նա չի չպատասխանել․
«Սա այն կազմակերպություններից է, որը բաղկացած է բարձր որակավորում ունեցող թիմից։ 80%-ից ավելին աջակցում է հասարակական կազմակերպությունների թափանցիկությանը, անմիջական օրենքի մասով հարց է բարձրացվել և ուղիղ 61%-ը աջակցություն է հայտնել»։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ'Բրայենի այցի վերաբերյալ հարցին Իրակլի Կոբախիձեն պատասխանել է, որ «շանտաժը, սպառնալիքները» չեն կարող ստիպել իշխող կուսակցությանը նահանջել։
«Պատժամիջոցները լուրջ թեմա չեն, և նման սպառնալիքներով հնարավոր չէ շանտաժի ենթարկել կառավարությանն ու վրաց հասարակությանը։ Վրացական հասարակությունն անցած 30 տարիների ընթացքում այնքան բանի է հասել, որ նրան շանտաժի ենթարկել բացարձակապես անհնար է։
Ինչ վերաբերում է իշխանությանը, մենք ունենք մի յուրահատուկ օրինակ մեր կուսակցության հարգարժան նախագահից, կուսակցության հիմնադիրից, ով 2 միլիարդ դոլար է վստահել Արևմուտքին, որը սառեցվել է և հետևաբար նա դե ֆակտո պատժամիջոցների տակ է, բայց իհարկե, այս դե ֆակտո պատժամիջոցը չի ազդել նրա որոշումների վրա։
Երբ խոսքը վերաբերում է երկրի շահերին, պետության շահերին, իհարկե, ոչ մի շանտաժ, ոչ մի սպառնալիք չի կարող մեզ ստիպել նահանջել։ Դուք գիտեք Վրաստանի պատմությունը։ Այս երկրում 3000 տարի մարդիկ իրենց զոհաբերում էին հանուն երկրի անկախության, հանուն նրա ինքնիշխանության։ Երբ ինչ-որ մեկը փորձում է շանտաժով ազդել քո որոշման վրա, իհարկե, դա ոչ մի ազդեցություն չի ունենա։ Կարծում եմ՝ նրանք չգիտեն, վրացիներին չգիտեն, իսկ վրացու էությունը միգուցե հեռվից այլ կերպ է երևում»,- ասել է Կոբախիձեն, ով հույս ունի, որ Օ՛Բրայենի այցի ժամանակ խոսակցությունը կլինի Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մերձեցման, այլ ոչ թե «արհեստական հեռացման» մասին։
Բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կվերսկսվի մայիսի 12-ին՝ ժամը 22.00-ին։ Ցուցարարները պատրաստվում են գիշերել այնտեղ։ Ռուսական օրենքի քննարկումն իրավական հարցերի հանձնաժողովում կսկսվի վաղը առավոտյան՝ ժամը 09:00-ին։