Կոբախիձեն հաստատել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հրաժարականը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է, որ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է ներկայացրել։ Ինչպես նա է ասել այսօրվա ճեպազրույցում, դիվանագետի վրա «լուրջ ճնշում» է եղել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դավիթ Զալկալիանին լքել է իր պաշտոնը։ Ես զրուցել եմ նրա հետ։ Չգիտեմ, բոլորի կամքի ուժը տարբեր է: Այս դեպքում ես ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել Դավիթ Զալկալիանիին, ով տարբեր կողմերից շատ ծանր ճնշման տակ էր, միայն «նացերի» ճնշումը չէր։ Դա լուրջ ճնշում էր։ Ափսոս, որ նա լքեց այս պաշտոնը։ Դա նրա ընտրությունն էր, և ես հարգում եմ այդ ընտրությունը»,- ասել է Կոբախիձեն։

Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հրաժարականին, ապա Իրակլի Կոբախիձեն հերքել է այդ տեղեկությունը։

«Մինչ այդ զրույց է եղել Մակա Բոճորիշվիլիի [ոչ լեգիտիմ արտգործնախարար] և Թեյմուրազ Ջանջալիայի միջև, և արդեն որոշում է կայացվել, որ փոփոխություն է նախատեսվում։ Տվյալ դեպքում Թեյմուրազ Ջանջալիան չի լքել իր պաշտոնը, դա Մակա Բոճորիշվիլիի կողմից կայացված կադրային որոշում էր։ Մակա Բոճորիշվիլին նրան առաջարկել է մնալ համակարգում, ես չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Այսպես կոչված վարչապետը նաև արձագանքել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության դադարեցման որոշմանը` այն անվանելով «ժամանակավոր իրադարձություն»։ Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է հնարավորինս վատագույն ժառանգություն թողնել Դոնալդ Թրամփի վարչակազմին։

«Սակայն դա սկզբունքային նշանակություն չի ունենա, մենք կսպասենք նոր վարչակազմին և ամեն ինչի մասին կխոսենք նոր վարչակազմի հետ»,- նշել է Կոբախիձեն։

Այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքի» որոշմամբ՝ կառավարությունը մինչև 2028 թվականի ավարտը չի պատրաստվում Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել և հրաժարվում է ԵՄ բյուջետային դրամաշնորհներից, Վրաստանի դեսպանները սկսել են լքել իրենց պաշտոնները։ Այս պահին հրաժարական են ներկայացրել Բուլղարիայում, Նիդերլանդների Թագավորությունում և Լիտվայում Վրաստանի դեսպանները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։