Մենք Եվրամիության հետ բանակցություններ չենք սկսելու մինչև 2028 թվականի վերջը․ Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը հրաժարվում է բանակցություններ սկսել Եվրամիության հետ մինչև 2028 թվականի վերջը։ Այս մասին «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք հպարտ և ինքնասեր ժողովուրդ ենք՝ երկար պատմություն ունեցող։ Ուստի, մեզ համար կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրվելը որպես ողորմություն, որը պետք է տա ​​մեզ Եվրամիությունը։

Անցած 3 տարիների ընթացքում Եվրախորհրդարանն ընդունել է ստերով ու վիրավորանքներով լի 5 բանաձև, որոնք չեն կիսել ոչ միայն վրաց հասարակությունը, այլև Եվրահանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը։

Ամբողջ Վրաստանը ականատես եղավ որոշ եվրոպացի քաղաքական գործիչների և չինովնիկների միջամտությանը խորհրդարանական ընտրություններին, ինչը ժողովրդավարական ընտրական սկզբունքների կոպիտ խախտում է։ Այսօր նույն մարդիկ հարձակվում են լեգիտիմ ընտրությունների վրա։ Ավելին, նրանք հարձակվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների գնահատման առաքելության վրա, որոնք ընտրությունները գնահատել են որպես մրցակցային, այնպես, ինչպես դա անում են Վրաստանի արմատական ​​ընդդիմության առաջնորդները։

Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք Եվրամիության ցանկացած բյուջետային դրամաշնորհից»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ «Տեխնիկական տեսակետից բանակցությունների բացումից մինչև Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկուկես տարի, 2 տարի, իսկ մինչև 2030 թվականը ոչ ոք չի ծրագրել Եվրամիության ընդլայնումը դեպի արևելք: Սա ցույց է տալիս, թե որքան արհեստական ​​և, հետևաբար, ծայրահեղ վիրավորական է այն շանտաժը, որը որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և բյուրոկրատներ իրականացնում են Վրաստանի պետության դեմ՝ բանակցությունների բացման թեմայով»։

«Վրաստանից ոչ թե բարեփոխումներ են խնդրում, այլ միայն քայլեր, որոնք նշանակում են արժանապատվությունից հրաժարվել։ Դրանք են՝ «Էնջեոների» թափանցիկության մասին օրենքի չեղարկումը, ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքի չեղարկումը, պատժամիջոցների կիրառումն ու վրացական տնտեսության փլուզումը մեր ձեռքով, Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը և այլն։

Մենք միայն արժանապատվորեն առաջ ենք գնալու դեպի Եվրամիություն։ Սա վրաց հասարակության՝ 1 միլիոն 120 հազար ընտրողների պատվերն է, ովքեր իրենց հաստատակամ վստահությունն են հայտնել «Վրացական երազանքին» և «Վրացական երազանքի» ընթացքին։

2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուն։ Մենք կանգ չենք առնում և շարունակելու ենք կատարել Ասոցացման օրակարգով և Ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված մեր պարտավորությունները, և ինչպես նշված է այսօր հաստատված կառավարության ծրագրում, մինչև 2028 թվականը մենք կկատարենք այդ պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։ Ընդ որում, այս բոլոր պարտավորությունները մենք կկատարենք մեր սեփական ֆինանսավորմամբ՝ առանց Եվրոպական միության կողմից ֆինանսական օգնության։ Մենք չենք պատրաստվում մուրացկանությամբ ու մեկ ոտքի վրա կանգնելով անդամակցել Եվրամիությանը, այլ արժանապատվորեն, առողջ ժողովրդավարական համակարգով և հզոր տնտեսությամբ անդամակցել Եվրամիությանը։

Մենք շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, սակայն թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ թողնի մշտական ​​շանտաժի և մանիպուլյացիայի ռեժիմում, ինչը լիովին վիրավորական է մեր երկրի և հասարակության համար։ Մենք կարծում ենք, որ մեր այսօրվա որոշումը էական ներդրում կունենա Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման գործում։

Մինչև 2030 թվականը Վրաստանն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը, քան թեկնածու բոլոր երկրները»,- ասել է Կոբախիձեն։

Եվրախորհրդարանն այսօր 444 ձայնով բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Եվրախորհրդարանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները պետք է նորից անցկացվեն միջազգային վերահսկողության ներքո։

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները, որոնք ոչ ազատ էին, ոչ արդար, երկրի շարունակվող ժողովրդավարական նահանջի հերթական դրսեւորումն է, որի ողջ պատասխանատվությունը կրում է «Վրացական երազանքը»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):