«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն մերժել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետին այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը։ Այս մասին տեղեկություն է տարածել հենց Եվրախորհուրդը՝ նշելով, որ խմբի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ գլխավոր քարտուղարի Թբիլիսի կատարած այցի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Հունվարի 20-ին Եվրախորհրդի քարտուղարությունը պաշտոնական նամակ է ուղարկել «Վրացական երազանքի» կառավարությանը՝ աշխատանքային խումբ ստեղծելու խնդրանքով, սակայն հարցումը մնացել է անպատասխան։
«Երկուշաբթի [փետրվարի 3-ին] հեռախոսազրույցում վարչապետը հայտարարել է, որ «փոխված հանգամանքների պատճառով» իր կառավարությունն այլևս չի ցանկանում մասնակցել համատեղ աշխատանքային խմբին և փոփոխություններ կատարել «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքում, ինչպես նախատեսված էր նախկինում։ Այդուհանդերձ, նա ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու միջկառավարական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ։
Գլխավոր քարտուղարը խորը ափսոսանք է հայտնել Վրաստանի կառավարության այս որոշման կապակցությամբ։ Նա ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ինչպես նաև երկրի քաղաքական լանդշաֆտի աճող բևեռացման կապակցությամբ։
Այս փուլում կարևոր է գնահատել կառավարության կուրսի փոփոխության հետևանքով առաջացած նոր իրավիճակի ազդեցությունը։ Վրաստանի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում է»,- ասված է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ։
Փետրվարի 5-ին «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ իրենք մտադիր են առաջիկա երկու ամսվա ընթացքում ընդունել նոր օրենք, որը թիրախավորում է ոչ կառավարական կազմակերպությունները։ Ինչպես հայտարարել է Մդինարաձեն, դա կլինի ԱՄՆ-ում գործող FARA-ի «ուղիղ պատճենը» և կապահովվի դրա ամբողջական իրականացումը։ Նախատեսվող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ռուսական օրենքը կարող է չեղարկվել։
