Ամերիկացի սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք կարող են քննադատել իշխող կուսակցությանը: Այս մասին սենատոր Շահինը հայտարարել է National Journal-ին տված հարցազրույցում, որը Կոբախիձեն սուտ է անվանել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
Սենատորի խոսքով՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն ասում են, որ գործակալների մասին օրենքը թափանցիկության համար է, որ իրենք ցանկանում են վերահսկել, թե ինչ է կատարվում, «բայց իրականում դա այդպես չէ»։
«Խոսքը քաղաքացիական հասարակության նկատմամբ ոտնձգությունների, ցանկացած այլ կարծիքի հետ հակադրվելու մասին է։
Մի բան, որ վարչապետն ասաց մեզ, երբ մենք հանդիպեցինք՝ մենք խոսում էինք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների և հարաբերությունների վատթարացման մասին մեր մտահոգությունների և մեր մտահոգություններին արձագանքելու «Վրացական երազանքի» պատրաստակամության բացակայության մասին, և նրա խնդրանքներից մեկն էր դադարեցնել բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք կարող են քննադատել «Վրացական երազանքի» կառավարությանը։
Կոնգրեսական Թերները շատ պարզ էր։ Նա ասաց՝ սա ժողովրդավարություն է։ Դա չի նշանակում ճնշել այլակարծություններն ու կարծիքների տարբերությունները։ Դա ենթադրում է ընդունել, որ ձեր արածի նկատմամբ կլինի քննադատություն: Սա ժողովրդավարության էության մի մասն է:
Ուստի առավել անհանգստացնող է տեսնել, որ մեր այցից հետո իշխանությունը խոսում է բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ցրելու մասին։
Ընդհանրապես խոսում են ավտոկրատիայի վերածվելու մասին։ Նրանք ուզում են լինել բռնապետություն, ոչ թե ժողովրդավարություն»,- ասել է Շահինը։
Սենատորը նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել օրենքի առնչությամբ այն առաջին անգամ ներմուծվելուց ի վեր. «Դա Ռուսաստանում ընդունված նմանատիպ օրենքի կրկնօրինակն է, որի պատճառով քաղաքացիական հասարակության շատ խմբեր լքել են Ռուսաստանը: Մենք տեսնում ենք, որ նույնը կատարվում է Վրաստանում։ [...] Դժվար է հասկանալ, թե ինչու է երկիրը կրկնօրինակում ռուսական օրենքները, երբ Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է իր տարածքի 20 տոկոսը և գնալով ավելի է ոտնձգություն անում Վրաստանի տարածքի նկատմամբ»։
Իրակլի Կոբախիձեն հերքել է սենատորի կողմից հայտնած քաղաքացիական կազմակերպությունների ֆինանսավորման մասին տեղեկատվությունը։
«Ես նման բան չեմ ասել հանդիպմանը։ Սա հասարակ սուտ է, և ցավալի է, որ նման սուտ է ասվում մի մարդու կողմից, ով ունի Միացյալ Նահանգների սենատորի շատ բարձր կարգավիճակ: Սա չափազանց տխուր է և մտահոգիչ»,- ասել է վարչապետը։
Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը, ով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ է, և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Մայք Թերները, օգոստոսին Վրաստանում էին: Նրանք հանդիպել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ։ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել սենատոր Շահինի և կոնգրեսական Թերների հետ։