Կառավարության նոր կազմում արտաքին գործերի, արդարադատության և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները կզբաղեցնեն «Վրացական երազանքի» պատգամավորներ Մակա Բոճորիշվիլին, Անրի Օխանաշվիլին և Դավիթ Սոնղուլաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
Վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է խորհրդարանի Եվրամիության հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, արդարադատության նախարարի պաշտոնում՝ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիին, իսկ շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլիին։
Կառավարության նոր կազմին պետք է վստահություն հայտնի 11-րդ գումարման խորհրդարանը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահը։
Մակա Բոճորիշվիլին, Անրի Օխանաշվիլին և Դավիթ Սոնղուլաշվիլին 10-րդ գումարման խորհրդարանում սատարել են «օտարերկրյա գործակալների» ռուսական օրենքի ընդունմանը։ Նրանք երեքն էլ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքի» ցուցակում էին։
