Կրեմլի քարոզիչ Սիմոնյանը ներողություն խնդրելու մասին հայտարարության համար գովաբանել է Իվանիշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կրեմլի քարոզիչ, ռուսական կառավարական RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հավանություն է տվել «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կառավարությունը ներողություն կխնդրի «Ազգային շարժման» կողմից 2008 թվականին օսերին «հրի մատնելու համար»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրաստանն իրեն անհավանական ադեկվատ է պահում։ Կարծես նա դուրս է եկել երկարամյա հարբեցողությունից կամ փսիխոզից։ Մի խոսքով, ջերմորեն ողջունում ենք»,- գրել է Սիմոնյանը։ 

Սեպտեմբերի 14-ին Գորիում ընտրողների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Իվանիշվիլին ասել է, որ «հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո, երբ կդատվեն պատերազմ սանձազերծողները, մենք մեր մեջ անպայման ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն փաստի համար, որ դավաճան «Ազգային շարժումը» 2008 թվականին հրի մատնեց մեր օս քույրերին և եղբայրներին»։

«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան արձագանքել է Իվանիշվիլիի հայտարարությանը.

«Այս հայտարարությամբ «Վրացական երազանքը» սպասարկում է միայն Ռուսաստանի շահերը, խարխլում է օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և տուժում Վրաստանի ազգային շահը։

Նա և «Վրացական երազանքը» պետք է ներողություն խնդրեն վրաց ժողովրդից այս դավաճանական հայտարարության համար։ Նաև, այն բանի համար, որ 12 տարի մարդիկ աղքատացել են, երկիրը դատարկվել է, ծնելիությունը պատմական նվազագույնի է հասել, իսկ Վրաստանը մեկուսացվել է միջազգայնորեն։ Վրաց ժողովրդի ճշմարտացիությունը հաստատվում է Հաագայի և Ստրասբուրգի միջազգային դատարանների որոշումներով, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի որոշումներով։ Հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդը կհաղթի «Վրացական երազանքին» և միասնության ու Եվրամիությանն ինտեգրվելու միջոցով կիրականացնի խաղաղ քաղաքականություն՝ պաշտպանելու մեր ազգային շահերը։ Վրաստանը միանշանակ կլինի միասնական և խաղաղ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է կոալիցիայի հայտարարության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):