Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ով նշանակվել է օկուպացված Աբխազիայի կուրատոր, հայտարարել է, որ մայիսի 1-ից կանոնավոր չվերթներ կսկսվեն դեպի Սոխումիի օդանավակայան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
- 6 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
«Այն բանից հետո, երբ առաջին փորձնական թռիչքը ստուգեց բոլոր օդանավակայանների համակարգերի ֆունկցիոնալությունը, մենք այժմ ունենք լիարժեք հաստատում և բացարձակ վստահություն, որ կանոնավոր օդային հաղորդակցությունը Սոխումիի օդանավակայանի ուղղությամբ կարող է սկսվել մայիսի 1-ից», - ասել է Կիրիենկոն ռուսական պետական հեռուստատեսության եթերում:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մինչև Սոխումիի, այսպես կոչված, միջազգային օդանավակայան փորձնական թռիչքն իրականացվել է փետրվարի 7-ին, իսկ այսօր՝ փետրվարի 27-ին, օդանավակայանն ընդունել է ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ չվերթը։
Կիրիենկոյի խոսքով՝ հատուկ չվերթն իրականացվել է աբխազ բժիշկների և առողջապահության նախարարության խնդրանքով՝ երեխաներին և տարեց հիվանդներին բուժման նպատակով ռուսական կլինիկաներ տեղափոխելու համար։
Սոխումիի օդանավակայանը, որը գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում, փակ է 1993 թվականից։ Դրա վերականգնման մասին Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի կառավարությունների միջև, այսպես կոչված, համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականին։ Օդանավակայանը կվերակառուցի «Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն, որին այն 49 տարով փոխանցվել է օգտագործման իրավունքով։ Պայմանագրի համաձայն՝ օդանավակայանը պահպանում է իր երկակի նշանակության կարգավիճակը։
«Վրացական երազանքի» կառավարությունը չի արձագանքել Սոխումիի օդանավակայանում թռիչքները վերսկսելու թեմային։
