Կրթության նախարար Միխեիլ Չխենկելիին կփոխարինի Գիորգի Ամիլախվարին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրթության և գիտության նոր նախարարի պաշտոնում առաջադրել է Գիորգի Ամիլախվարիի թեկնածությունը։ Ամիլախվարին 2022 թվականից խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահն է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2010-2020 թվականներին Ամիլախվարին եղել է Թբիլիսիի Բաց ուսումնական համալսարանի պրոռեկտոր, ռեկտոր և իրավագիտության դոցենտ, 2018-2019 թվականներին աշխատել է նաև որպես Կրթական ծրագրերի հավատարմագրման խորհրդի նախագահի տեղակալ։ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» նրան ներկայացրել է որպես կուսակցության համամասնական ցուցակի 12-րդ թեկնածու։

«Մեր կառավարության օրոք շատ բան է արվել կրթության և գիտության ուղղությամբ, սակայն դեռ կան մի շարք մարտահրավերներ և խնդիրներ, որոնք արագ արձագանքման և լուծման կարիք ունեն։ Անձամբ ես կսկսեմ ակտիվ շփվել կրթության և գիտության ոլորտում ընդգրկված բոլոր մարդկանց հետ՝ երեխաների, նրանց ծնողների, մեր վաստակաշատ ու արժանապատիվ ուսուցիչների, դպրոցի ղեկավարության, դասախոսների, իհարկե, երիտասարդների և ուսանողների, մեր գիտնականների հետ՝ քննարկելու խնդիրները և մարտահրավերները, որոնք այսօր ունենք ոլորտում, և հետադարձ կապի արդյունքում մենք կստանանք արագ և անհապաղ լուծումներ։

Մենք ցանկանում ենք լավագույնն առաջարկել մեր երեխաների համար մեր դպրոցներում՝ ընդլայնված ուսումնական պլանով և կրթական ռեսուրսներով:

Մենք արժանապատիվ պայմաններ ենք ստեղծելու վաստակաշատ ուսուցիչների համար, ինչը կարևոր է մասնագիտությունը խթանելու համար։ Մենք, անշուշտ, կառաջարկենք լրացուցիչ սոցիալական, ֆինանսական և աջակցության մեխանիզմներ բոլոր մոտիվացված, գերազանց և հաջողակ ուսանողներին, ովքեր ունեն բարձր ակադեմիական արդյունքներ: Մենք ակտիվորեն աջակցելու ենք բարձրագույն և մասնագիտական ​​կրթության ոլորտում համատեղ, երկակի ծրագրերի իրականացմանն ու ներդրմանը մեր եվրոպական, արևմտյան և արտասահմանյան համալսարանների հետ միասին։ Կրթությունը սահմաններ չունի, և կարևոր է, որ մենք լայնորեն բացենք դռները եվրոպական և արևմտյան կրթության մուտքը Վրաստան ապահովելու համար։

Իմ պաշտոնավարման ընթացքում մասնագիտական ​​կրթությունը կհայտարարվի որպես առաջնահերթ ուղղություն: Առաջիկայում մենք ձեզ կառաջարկենք կոնկրետ տեսլական, թե ինչպես ենք մտադիր վերափոխել այս ոլորտը, ինչ կոնկրետ և հեշտ մեխանիզմներ ենք առաջարկելու գործատուներին մասնագիտական ​​կրթությամբ զբաղվելու համար։ Անցած տարիների ընթացքում ձեռք բերված արդյունքներն արդեն մեզ հնարավորություն են տվել ակտիվորեն աշխատել Վրաստանը տարածաշրջանում կրթության գրավչության կենտրոն ստեղծելու ուղղությամբ, ավելի շատ օտարերկրյա ուսանողների և դասախոսների ներգրավելու համար Վրաստան, ինչը ուղղակիորեն համարժեք է մեր կրթության որակի բարձրացմանը և կրթության մեջ ներդրումներին»,- ասել է նորանշանակ նախարարը կառավարությունում հրավիրված ճեպազրույցում։

Մինչ Ամիլախվարիին ներկայացնելը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կրթության և գիտության նախկին նախարար Միխեիլ Չխենկելիի հետ։ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Չխենկելիին՝ իր ծառայության ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրա խոսքով, Չխենկելին ցանկացել է շարունակել իր ակադեմիական գործունեությունը, և նա աշխատելու է որպես Քութայիսիի միջազգային համալսարանի միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահ։

Կառավարությունում կադրային փոփոխությանը և կրթության նախարարի պաշտոնից Միխեիլ Չխենկելիի հեռացմանը նախորդել են ընդդեմ ռուսական օրենքի մարտի 7-8-ին տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերը, որոնց մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ և ուսանողներ։ Երիտասարդները մարտի 8-ի ողջ գիշերվա ընթացքում մնացին փողոցներում՝ չնայած այն բանին, որ ցույցի մասնակիցները ոստիկանների կողմից զանգվածաբար բերման էին ենթարկվում և հատուկ նշանակության ջոկատների կողմից ցույցը ցրելու համար կիրառվում էր արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։