Կախեթիում՝ «Կվարլիի լիճ» հյուրանոցային համալիրի մուտքի մոտ ոստիկանության աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են առնվազն 16 մարդու։ Ցույցի մասնակիցները բողոքում են Վրաստանում՝Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փեսայի և Պուտինի հետ մտերիմ գործարար Ալեքսանդր Վինոկուրովի եղբոր հարսանիքի անցկացման դեմ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Ինչպես հայտնել է ակտիվիստ Գիորգի Մումլաձեն, ձերբակալվածների թվում են Նիկա Նարսիան, Լաշա Խուսկիվաձեն, Դիմիտրի Չիքովանին, Տիտե Գեդենիձեն և Շուշանա Մացաբերիձեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու համար։
«Մենք մնում ենք այստեղ։ Մենք հնարավորինս մոբիլիզացված ենք, որպեսզի կարողանանք չեղարկել նրանց տոնակատարությունը, ինչը վիրավորական է վրաց ժողովրդի համար»,- ասել է Մումլաձեն լրատվամիջոցներին։
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների մասին տեղեկություն չի հրապարակում։
«Կվարելիի լճի» մոտ մոբիլիզացվել են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչները։ «Ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիային առավոտյան ժամը 5-ի սահմաններում հաջողվել է հասնել հյուրանոցի շենքի մուտքի մոտ։ Ոստիկանության աշխատակիցները բռնել են նրան և խնդրել հեռանալ համալիրի տարածքից։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Իրակլի Էձգվերաձեն ձերբակալվել է։ Մի քանի անգամ Մելիայի և ոստիկանապետերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանության ավագ սպա Գիորգի Կլիմիաշվիլին Մելիային անվանել է քաղաքական դիակ։
Երեկ երեկոյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Սերգեյ Լավրովի փեսայի եղբայրը՝ Մոշե Վինոկուրովը հարսանիքը նշում է «Կվարելիի լճում»։ Ըստ «Մթավարի արխի»-ի՝ Կախեթիում են գտնվում նաև Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան [Լավրովան] և փեսան՝ Ալեքսանդր Վինոկուրովը։ Նրանք երկուսն էլ պատժամիջոցների են ենթարկվել Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների կողմից։
Հյուրանոցային համալիրի ադմինիստրացիան հայտարարել է, որ «Կվարելիի լիճ» Լավրովի դստեր այցի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրանց խոսքով, հյուրանոցում Լավրով ազգանունով հյուր չկա, մինչ այժմ էլ չի եղել։
Վրաստանի ոչ մի պաշտոնական գերատեսչություն մինչ այժմ չի մեկնաբանել այս հարցը։
