Կվարելիում բյուջեի ֆինանսավորմամբ ռուսաց լեզվի ուսուցման ծրագիրը չեղարկվել է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարում՝ Մայա Զարդիաշվիլին և Գիվի Զաուտաշվիլին

Հասարակական բողոքից հետո Կվարելիի մշակույթի զարգացման կենտրոնում չեղարկվել է ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիրը, որը պետք է ֆինանսավորվեր տեղական բյուջեից։ Մշակույթի կենտրոնի ղեկավար Մայա Զարդիաշվիլին «Վրաստանի լուրերին» հաստատել է ծրագրի չեղարկման մասին տեղեկությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տեղական իշխանությունը այս տարի Կվարելիի մշակույթի զարգացման կենտրոնում դպրոցականների համար ռուսաց լեզվի անվճար դասընթաց էր բացել՝ որպես պատճառ նշելով «բազմաթիվ բնակչության» խնդրանքը։

«Եթե կարծում եք, որ Ռուսաստանը թշնամի է, երեխաները պետք է իմանան թշնամու լեզուն, որպեսզի հասկացնեն, թե որքան լավ է Վրաստանը», - մարտի 23-ին «Վրաստանի լուրերին» ասել է կենտրոնի տնօրենը։ Մայա Զարդիաշվիլիի խոսքով՝ «Խորացնենք գիտելիքները» նախագծի շրջանակներում ռուսաց լեզվի դասընթաց ավելացնելու որոշումը համաձայնեցվել է մունիցիպալիտետի քաղաքապետ Գիվի Զաուտաշվիլիի հետ։

Հանրային դպրոցներում ռուսաց լեզուն որպես ընտրովի առարկա դասավանդվում է հինգերորդ դասարանից։

«Ի՞նչ կա, ինչ աժիոտաժ է առաջացել: Այն, ինչ չեն կարողանում հասկանալ դպրոցում 45 րոպեում, մենք օգնում ենք հասկանալ, որպեսզի նրանք կարողանան նորմալ սովորել առարկան։ Ռուսաստանը կարող է մեր թշնամին լինել, բայց ռուսերենը՝ ոչ: Մենք պայքարում ենք Ռուսաստանի դեմ, բայց չպետք է պայքարել լեզվի դեմ, չպետք է պայքարել մշակույթի դեմ, չպետք է պայքարել գրի դեմ։ Կարծում եմ՝ բոլոր նորմալ մարդիկ այդպես են մտածում։ Մեծերը նույնպես պահանջում էին, որ իրենց համար էլ բացենք ռուսաց լեզվի դասընթացներ։ Տանը կբացեմ, ու ինձ ոչ ոք չի կարողանա դեմ կանգնել»,- ասում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Մայա Խվթիսաուրիշվիլին։

Կվարելիի մշակույթի զարգացման կենտրոնը փետրվարի 20-ից սկսել է ընդունել 7-ից 16 տարեկան երեխաներին՝ ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցելու համար։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված հայտարարությունն այլևս հասանելի չէ։ Ստեղծվել է վերապատրաստվողներից բաղկացած 20 հոգանոց երկու խումբ և մեկնարկել են դասերը։ Կենտրոնի ղեկավարի խոսքով, ցանկացողները մոտ վաթսուն երեխաներ են եղել, սակայն ռեսուրսների անբավարարության պատճառով քսանից ավելիին չեն կարողացել ընդունել։

«Վրացական երազանքից» Կվարելիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիվի Զաուտաշվիլին արդեն մի քանի օր է` թաքնվում է լրատվամիջոցներից ու բացատրություն չի տալիս։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):