Վրացի ձյուդոիստ, 24-ամյա Լաշա Բեքաուրին (90 կգ) Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում նվաճեց Վրաստանի առաջին ոսկե մեդալը։ Եզրափակչում Բեքաուրին հաղթեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին՝ ճապոնացի Սանշիրո Մուրաոյին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
1/8 եզրափակչում Լաշա Բեքաուրին վազա արիով հաղթեց բուլղարացի Իվայլո Իվանովին, իսկ քառորդ եզրափակիչում իպոնով հաղթեց հարավկորեացի Ջուեոպ Հանին։ Կիսաեզրափակչում ձյուդոյիստը մրցեց Իսպանիան ներկայացնող Տրիստան Մոսախլիշվիլիին և լրացուցիչ ժամանակում հաղթանակ տարավ։

Լաշա Բեքաուրին առաջին անգամ մասնակցել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ։
Փարիզի Օլիմպիական խաղերում Վրաստանի պատվիրակությունն ունի երկու մեդալ՝ մեկ ոսկե և մեկ արծաթե, որը նվաճել է Տատո Գրիգալաշվիլին 81 կգ քաշային կարգում։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
