Լեհաստանն ու Գերմանիան ստեղծում են «Զրահատեխնիկայի կոալիցիա», որի նպատակն է աջակցել Ուկրաինային, և այն կենտրոնանալու է հիմնականում մարտական տանկերի վրա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը գերմանացի գործընկեր Բորիս Պիստորիուսի հետ բանակցություններից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Մարտի 26-ին Լեհաստանն ու Գերմանիան կակտիվացնեն Ուկրաինային աջակցող զրահատեխնիկայի կոալիցիան։ Սա ամենակարևոր կոալիցիաներից է, որ ստեղծվել է վերջին շրջանում։ Դրա ստեղծումը ստորագրել են նաև այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Իտալիան»,- ասուլիսում ասել է լեհ նախարարը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքների մասին և նշել, որ Արևմուտքը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի զարգացման։
«Ոչ ոք հստակ չգիտի՝ Ռուսաստանը կհարձակվի որևէ մեկի վրա Եվրոպայում, բայց այն, ինչ մենք կարող ենք վստահորեն տեսնել, այն է, որ նա կարող է և ցանկանում է հարձակվել Ուկրաինայի վրա և դա անում է արդեն ավելի քան երկու տարի: Այսպիսով, մենք՝ որպես եվրոպացի դաշնակիցներ, պետք է միասին սովորենք, թե ինչ է նշանակում պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի, հատկապես այն սպառնալիքին, որը բխում է Պուտինի Ռուսաստանից ցանկացած տարում: Սա այն խնդիրն է, որը մենք պետք է կատարենք, և մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է Բորիս Պրիստորիուսը։
Գերմանիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները հայտարարել են նաև, որ երկու երկրները կմասնակցեն արագ արձագանքման ռազմական խմբի ստեղծմանը, որը նպատակաուղղված կլինի ԵՄ երկրների վրա հնարավոր հարձակումը հետ մղելուն։ Հուլիսից 2500 լեհ և գերմանացի զինվորականներից բաղկացած ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն անհապաղ արձագանքել։
