Լեհաստանի Բիտոմ քաղաքի բացօթյա լողավազանում ձերբակալվել են 18-ից 55 տարեկան չորս վրացի տղամարդիկ, որոնք մեղադրվում են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել քաղաքի քաղաքապետարանը։ Հայտարարությունում ասվում է, որ բացօթյա լողավազանի անվտանգության ծառայությունը ստացել է երկու հաղորդում՝ երկու տղաներից և աղջկա մորից: Քաղաքապետարանից հայտնում են, որ աղջիկը մորն ասել է, որ 50-ամյա տղամարդը ոտնձգություն է արել իր նկատմամբ։ Տղաները նույնպես տղամարդուն ջրի մեջ խաղալիս մեղադրել են նույն գործողության մեջ։
«Անվտանգության աշխատակիցներն անմիջապես միջամտել են և տղամարդուն երեք ընկերների հետ լողավազանից տարել են ոստիկանական բաժանմունք։ Ձերբակալությանը ականատես որոշ դիտորդների ագրեսիվ պահվածքի պատճառով ոստիկանները ստիպված են եղել վահաններ և արցունքաբեր գազ կիրառել։ 18-ից 55 տարեկան ձերբակալված տղամարդիկ Վրաստանի քաղաքացիներ են»,- հայտնել են քաղաքապետարանից։
Ոստիկանությունը վերցրել է տեսագրությունները և կատարվում է հետաքննություն։ Նրանց մեղադրանք կառաջադրվի այսօր՝ հուլիսի 17-ին։
«Ռասիստական և այլատյացության մոնիտորինգի կենտրոնը» հրապարակել է ձերբակալության տեսանյութը։ Ինչպես գրում է կազմակերպությունը, ոստիկանության աշխատակիցները ոչ պաշտոնապես նշել են, որ տեսախցիկներից վերցված տեսագրություններում մանկապղծության գործողություններ չեն արձանագրվել։
