Լիտվայի Սեյմը (Խորհրդարանը) 109 կողմ, մեկ դեմ ձայնով բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը և նրա անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների դեմ, ովքեր ուղղակի կամ անուղղակի պատասխանատու են երկրի խաղաղ բնակչության նկատմամբ բռնաճնշումների համար:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Սեյմը կտրականապես դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ կառավարության բռնությունները, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների ահաբեկումն ու անօրինական կալանավորումը, ինչպես նաև իշխող կուսակցության և կառավարամետ լրատվամիջոցների կողմից ռուսական քարոզչական ապատեղեկատվության սիստեմատիկ տարածումը, որպեսզի ազդեն երկրի ժողովրդավարական գործընթացների վրա։
Ընդունված բանաձևով Սեյմը աջակցում է Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Եվրախորհրդարանի կոչին։ Սեյմը եզրակացրել է, որ, հաշվի առնելով խախտումների մասշտաբները, որոնք ներառում էին քվեաթերթիկների կեղծում, ընտրողների ազատ կամարտահայտության սահմանափակում, ընտրական դիտորդների և լրատվամիջոցների գործունեությանը միջամտություն և նրա անկախության խաթարում, 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին, այդ իսկ պատճառով այն չպետք է դիտարկվի ոչ ազատ, ոչ էլ արդար։
Սեյմի բանաձևն աջակցում է ընտրությունների մանիպուլյացիաների, ընտրողների ահաբեկման և համակարգային խախտումների վերաբերյալ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննության կոչին:
Սեյմը կոչ է անում Եվրամիությանը սահմանափակել պաշտոնական շփումները Եվրամիության մակարդակով Վրաստանի կառավարության և խորհրդարանի հետ։ Դադարեցնել Վրաստանի կառավարության և իշխանությունների ֆինանսական աջակցությունը՝ միաժամանակ ավելացնելով Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և ազատ լրատվամիջոցներին:
Բացի այդ, Սեյմը կոչ է անում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներին լիովին աջակցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, քանի դեռ չեն անցկացվել ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ, որոնք կճանաչվեն միջազգային հանրության կողմից։
Բանաձևում ընդգծվում է, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունն անհրաժեշտ չափանիշ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման համար։ Ըստ այդմ, Սեյմը Եվրահանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում վերանայել Վրաստանի առանց վիզայի ռեժիմի կարգավիճակը և անհրաժեշտության դեպքում կասեցնել այն։
Սեյմն ընդգծել է, որ կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումներին, թեև այդ ճանապարհին առաջընթացը կասեցված է մինչև ԵՄ ընդլայնման հիմնարար չափանիշների հետ կապված հիմնական խնդիրները չլուծվեն։