«Խրոնիկա+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեի՝ նախազգուշական կրակոցի մասին հաղորդումից հետո, ոստիկանություն է ներկայացել մի երիտասարդ, ով ասել է, որ ապրում է Կազբեգիի պողոտայում, և որ զենքը մաքրելու ժամանակ պատահաբար է կրակ արձակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ես մեղավոր չեմ, ինձ մեղավոր չեմ համարում, ու դրա համար էլ իմ ոտքով եկել եմ։ Մաքրման ժամանակ այնդիսի դեպք եղավ, որ ես գցեցի այն, բայց պարկուճս չի ընկել տիկին Էլիսոյի ընկերուհու ոտքերի տակ»,- ասել է տղամարդը Formula TV-ին տված հարցազրույցում։
Էլիսո Կիլաձեն չի հավատում այս վարկածին։
Երեկ՝ մարտի 6-ին, լրագրողը հայտնել է, որ իր ուղղությամբ նախազգուշական կրակոց է արձակվել։ Նրա խոսքով՝ ինքը անվտանգության աշխատակցի հետ գնալիս է եղել գեղեցկության սրահ, երբ նկատել է կասկածելի անձի։
«Նա կանգնեց մեր կողքին, երկուսիս էլ շատ ուշադիր հետևեց, հետո անցավ ճանապարհն ու անցավ մյուս կողմը։ Ես մտա սրահ և մոտ 15 րոպե անց կրակոց արձակվեց ընկերոջս ուղղությամբ, ով դրսում կանգնած սպասում էր ինձ։
Կարծում եմ, որ սա նախազգուշական կրակոց է այն լրագրողական հետաքննություններից հետո, որոնք ես անում եմ այս ընթացքում՝ թմրանյութերի վաճառքով զբաղվողներին և թմրանյութերի սխեման բացահայտելու համար»,- ասել է Էլիսո Կիլաձեն։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը վերաբերում է ապօրինի հրազեն գնելուն, պահելուն և կրելուն։
