76 տարեկան հասակում մահացել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն, իմունոլոգ Թենգիզ Ցերցվաձեն։ Հանրայինի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են մահացածի հարազատները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Բժշկության դոկտոր, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն 2020 թվականին ներգրավված է եղել կորոնավիրուսի կառավարման գործընթացում։ Համաճարակի սկզբում BBC-ն Թենգիզ Ցերցվաձեին, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի այն ժամանակվա ղեկավար Ամիրան Գամկրելիձեին և նրա տեղակալ Պաատա Իմնաձեին համեմատել է «Երեք հրացանակիրների» հետ, ովքեր հաջողությամբ պայքարում էին COVID-19-ի դեմ։
Թենգիզ Ցերցվաձեն եղել է Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ, Ամերիկյան ինֆեկցիոն հիվանդությունների միության անդամ, հեպատիտ C-ի վերացման պետական ծրագրի գլխավոր նախաձեռնողներից մեկը, Պատվո շքանշանի և Գերազանցության նախագահական շքանշանի ասպետ։ 2020 թվականին համաճարակի դեմ պայքարող ութ բժիշկների հետ միասին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։
