75 տարեկանում մահացել է վրացի լեգենդար ըմբիշ Լևան Թեդիաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Լևան Թեդիաշվիլին ծնվել է 1948 թվականի մարտի 15-ին Սագարեջոյում։ Ազատ ոճի ըմբշամարտում նա երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն՝ 1972 թվականին Մյունխենում և 1976 թվականին Մոնրեալում։ Եղել է Աշխարհի հնգակի չեմպիոն՝ չորս անգամ ազատ ոճի ըմբշամարտում (1971, 1973, 1974 և 1975 թվականներին), մեկ անգամ՝ սամբոյում (1973 թ.)։
Թեդիաշվիլին եղել է նաև աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր (1978), աշխարհի գավաթի հաղթող (1973), Եվրոպայի եռակի չեմպիոն (1974, 1976, 1978), ԽՍՀՄ ժողովուրդների 5-րդ սպարտակիադայի չեմպիոն ( 1971), ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1973, 1974)։ 1973 թվականին ճանաչվել է Խորհրդային Միության տարվա լավագույն մարզիկ։ Եղել է Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ։
2003 թվականին Լևան Թեդիաշվիլիին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։ Եղել է Վախթանգ Գորգասալիի II աստիճանի, Միջազգային օլիմպիական կոմիտեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի և Պատվո շքանշանի ասպետ։
2005 թվականին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Լևան Թեդիաշվիլիին ընդգրկել է Ըմբշամարտի միջազգային փառքի սրահում։
Լևան Թեդիաշվիլին խաղացել է 1987 թվականին նկարահանված ռեժիսոր Գիորգի Շենգելաիայի «Խարեբա դա Գոգիա» և 2021 թվականին Լևան Կողուաշվիլիի կողմից նկարահանված «Չորրորդ Բրայթոն» ֆիլմերի գլխավոր դերերում։
