Մառնեուլիի 69-րդ ընտրական տեղամասում արձանագրվել է քվեաթերթիկներն ապօրինի արկղում լցնելու դեպք, որից հետո տեղամասը փակվել է։ Անձը, ով, ըստ տեսանյութի, քվեաթերթիկներ է լցնում արկղում, սակրեբուլոյի փոխնախագահ, «Վրացական երազանքի» անդամ Ռովշան Իսկանդարովն է։ Նա 69-րդ տեղամասում էր՝ որպես կուսակցության ներկայացուցիչ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
Անօրինական գործողության տեսագրությունը «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդն է նկարահանել, որից հետո նա ենթարկվել է ֆիզիկական բռնության և հեռացվել տեղամասից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին տարածված տեղեկությունը «անհանգստացնող» է անվանել և կոչ է արել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին «պատշաճ որոշում» կայացնել։
«Համացանցում տեղեկություններ կան, որ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում իբր քվեաթերթիկներ են լցրել քվեատուփի մեջ։ Սա մտահոգիչ տեղեկություն է։
Ուզում եմ շտապ կոչ անել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է Կալանդարիշվիլին։
Ըստ ԿԸՀ նախագահի՝ ՆԳՆ-ն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
«Կխնդրեի նախարարությանը հնարավորինս արագ իրականացնել համապատասխան ընթացակարգեր, որպեսզի մեր իրավասության շրջանակներում հանրությանը կարողանանք օբյեկտիվ, մանրամասն տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ։ Բոլոր նման դեպքերը, ճիշտ են, թե ոչ, անշուշտ վնասում են ընտրական միջավայրին, վնասում են քվեարկության օրվա ամբողջականությունը և վնասում են ինստիտուտի հեղինակությունը»,- ասել է Գիորգի Կալանդարիշվիլին։
