Ախմետայի մունիցիպալիտետի Մատանիի 11-րդ ընտրատեղամասում հարձակման են ենթարկվել «Քաղաքացիական փաստաբանության կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդները։ Լրագրող Գելա Մթիվլիշվիլիի խոսքով՝ իր և կազմակերպության փաստաբան Վլադիմիր Քութաթելաձեի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընտրատեղամասի մուտքից և հարակաից տարածքից պահանջել են հեռանալ այսպես կոչված նայողներին և «Վրացական երազանքի» համակարգողներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Ընտրատեղամասում մեր վրա հարձակվել են, հավանաբար, տեղամասի նայողները, երբ պահանջել ենք, որ նրանք ու «Վրացական երազանքի» համակարգողները դուրս գան մուտքից ու հարակից տարածքից։ Այսօր և՛ Լադոն, և՛ ես որպես դիտորդ ենք աշխատում։ Նրանք խլեցին մեր հեռախոսը, ինչի պատճառով մենք չկարողացանք նկարահանել առաջին դեպքը: Հեռախոսը վերադարձնելուց հետո էլ մեզ խանգարեցին նկարահանել, հարվածեցին, թքեցին մեր վրա ու հայհոյեցին»,- ասում է Գելա Մթիվլիշվիլին։
«Քաղաքացիական փաստաբանության կենտրոնի» դիտորդները խախտում են նկատել Ախմետայի 1-ին ընտրատեղամասում, որտեղ հավանաբար եղել է ընտրակաշառքի դեպք։ Նրանց տեղեկություններով՝ ականատես են եղել, թե ինչպես է «Վրացական երազանքի» համակարգողը գումար տվել ընտրողներից մեկին։ Գելա Մթիվլիշվիլիի խոսքով՝ ինքը զանգահարել է 112, սակայն ոչ մի արձագանք չի եղել։
Այս թեմայով՝
Ըստ ISFED-ի՝ ընտրակաշառքի 3 դեպք է գրանցվել Տղիբուլիի, Ախմետայի և Չուղուրեթիի ընտրատեղամասերում
