Մաթեմատիկայի և ընթերցանության ուղղությամբ Վրաստանի աշակերտների արդյունքները վատթարացել են

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Աշակերտների գնահատման միջազգային ծրագրի՝ PISA-ի ուսումնասիրության համաձայն, Վրաստանի աշակերտների արդյունքները մաթեմատիկայի և ընթերցանության/կարդալու ըմբռնման ուղղությամբ վատթարացել են, իսկ բնական գիտությունների ուղղությամբ՝ բարելավվել: Վրաստանը 81 երկրների շարքում զբաղեցրել է 65-րդ տեղը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մասնավորապես, 2022 թվականին Վրաստանի աշակերտները մաթեմատիկայից հավաքել են 390 միավոր, կարդալուց՝ 374, բնագիտական ​​առարկաներից՝ 384 միավոր։ 2018 թվականի համեմատ մաթեմատիկայի առաջադիմությունը նվազել է 8 միավորով, ընթերցանությունը՝ 6 միավորով, իսկ բնագիտական ​​առարկաների ուղղությամբ աճը կազմել է 1 միավոր։

Ըստ դպրոցի տեսակի՝ մասնավոր դպրոցների աշակերտները վիճակագրորեն զգալիորեն ավելի բարձր արդյունքների են հասնում հանրակրթական դպրոցների աշակերտների համեմատ՝ ինչպես մաթեմատիկայի (մասնավոր՝ 445, հանրային՝ 384), այնպես էլ ընթերցանության (մասնավոր՝ 426, հանրային՝ 369) և բնագիտական ​​առարկաների ուղղությամբ (մասնավոր՝ 436, հանրային՝ 379)։

Կախված դպրոցի գտնվելու վայրից՝ մաթեմատիկայից բարձր արդյունքներով աչքի են ընկնում Թբիլիսիում ապրող աշակերտները (417 միավոր), որին հաջորդում են այլ քաղաքներում (383 միավոր) և գյուղական շրջաններում ապրողները (369 միավոր): Ամենացածր արդյունքն ունեն ավաններում ապրող աշակերտները (344 միավոր)։ Նույն արդյունքներ են ընթերցանության և բնագիտական առարկաների ուղղությամբ:

Ըստ PISA 2022-ի արդյունքների՝ Վրաստանում աղջիկներն ավելի բարձր միավորներ ունեն գնահատման բոլոր երեք ոլորտներում, քան տղաները: Մասնավորապես, մաթեմատիկայի առաջադրանքներից աղջիկները հավաքել են 393 միավոր, տղաները՝ 387: Ընթերցանությունում աղջիկները 35 միավոր ավելի բարձր են հավաքել, քան տղաները (աղջիկներ` 392 միավոր, տղաներ՝ 357 միավոր): Բնագիտական ​​առարկաներից աղջիկները 14 միավորով ավելի են հավաքել (391 միավոր), քան տղաները (377 միավոր)։

2015-2022 թվականներին ըստ թեստի կատարման լեզվի, գնահատման բոլոր երեք ոլորտներում վրացալեզու և ռուսալեզու դպրոցների աշակերտները վիճակագրորեն բարձր արդյունքներ են ցույց տալիս։ Ըստ PISA 2022-ի տվյալների՝ ադրբեջանալեզու աշակերտների ձեռքբերումները վիճակագրորեն զգալիորեն ցածր են այս երկու խմբերի արդյունքներից։ Վրացալեզու և ադրբեջանալեզու աշակերտների տարբերությունը մաթեմատիկայից 73 միավոր է, ընթերցանությունից՝ 80, բնագիտական ​​առարկաներից՝ 81 միավոր։

Հետազոտության համաձայն՝ Վրաստանում 15-ամյա աշակերտների 13%-ն ասել է, որ դժգոհ է իր կյանքից։ Նրանք իրենց կյանքից բավարարվածությունը 10 բալանոց սանդղակով գնահատել են 0-ից մինչև 4 միավորով:

2018 թվականի համեմատ 2022 թվականին տարբեր ձևերով բուլինգի դրսևորումը նվազել է։ Վրաստանում 15-ամյա աղջիկների 13%-ը և տղաների 15%-ը հայտնել են, որ ամիսը առնվազն մի քանի անգամ դարձել է բուլինգի զոհ:

Զգալիորեն կրճատվել է իրենց ապագա մասնագիտության մասին իմացող աշակերտների թիվը։ 2015 թվականին այս տվյալները կազմել են 73%, 2018 թվականին՝ 68%, իսկ 2022 թվականին այն նվազել է մինչև 57%։ Ըստ աշակերտների կողմից ամենահաճախ նշվող մասնագիտությունների՝ 2022 թվականին առաջին հորիզոնականը կրկին զբաղեցնում է իրավաբանությունը։ Երկրորդ տեղում ծրագրավորումն է, որը 2018 թվականին նշված մասնագիտությունների շարքում չորրորդն էր, երրորդում՝ բժշկությունը, չորրորդում՝ սպորտն է, հինգերորդում՝ հոգեբանությունը։ Ծրագրավորողի մասնագիտության նման աճը պայմանավորված է տղաների կողմից այս մասնագիտությունն առավել հաճախ նշելով (15,9%)։ Տղաների դեպքում մարզական վարպետությունը (10,7%), որն ամենահաճախ նշվող մասնագիտությունն էր և՛ 2015, և՛ 2018 թվականներին, տեղափոխվել է երկրորդ հորիզոնական։ Ի տարբերություն նախորդ փուլերի, ծրագրավորումն ընդգրկվել է աղջիկների կողմից ամենահաճախ նշվող 10 մասնագիտությունների մեջ։

PISA-ի ամենաբարձր միավորները ստացել են Սինգապուրը, Մակաոն, Թայվանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Էստոնիան, Կանադան, Իռլանդիան և Շվեյցարիան։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):