Մայա Սանդուի խոսքով՝ եթե Պուտինը գնա Մոլդովա, նրան կձերբակալեն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մոլդովան կկատարի Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կձերբակալի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա գա այս երկիր։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Եվրոնյուս»-ի լրագրողը Սանդուին հարցրել է՝ արդյո՞ք Մոլդովան կձերբակալի միջազգային դատարանի կողմից մեղադրվող Պուտինին։

«Այո։ Մոլդովայի Հանրապետությունը ստորագրել է քրեական դատարանի համաձայնագիրը և հարգում է դատարանի որոշումները»,- ասել է նախագահը։

2023 թվականի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, այն է՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների ապօրինի արտաքսում։

Միջազգային քրեական դատարանի դատավորները, հիմնվելով դատախազության միջնորդությունների վրա, գտել են, որ հիմնավոր կասկած կա, որ Պուտինն ու Լվովա-Բելովան պատասխանատու են բնակչության անօրինական դեպորտացիայի և օկուպացված շրջաններից Ռուսաստանի Դաշնություն բնակչության անօրինական տեղափոխման համար, որը վնասել է ուկրաինացի երեխաներին։

Ռուսաստանի իշխանությունները Հաագայի դատարանի որոշումը որակել են որպես «անհանգստացնող»։ Միևնույն ժամանակ, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի ճանաչում այս դատարանի իրավասությունը. «Ռուսաստանը չի համագործակցում այս մարմնի հետ, իսկ Միջազգային դատարանի կողմից տրված կալանքի «բաղադրատոմսերը» իրավաբանորեն անպետք են մեզ համար»։

Հաագայի դատարանի որոշումից երեք օր անց ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել դատախազ Քարիմ Խանի և դատավորների դեմ։ Քարիմ Խանը մեղադրվում է անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և օտար պետության ներկայացուցչի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Օրեր առաջ Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Հաագայի դատարանի դատախազի նկատմամբ։

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթը միջազգային պայմանագիր Հռոմի ստատուտն է, որը ներկայումս ստորագրված է 124 երկրների կողմից։ Վրաստանը պայմանագրին միացել է 2003 թվականին, ինչը նշանակում է, որ դատարանի իրավասությունը տարածվում է Վրաստանի տարածքում կամ նրա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վրա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):