Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Պարոն Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, ծնված 1952 թվականի հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահը, ենթադրաբար պատասխանատու է ռազմական հանցագործության համար՝ բնակչության (երեխաների) ապօրինի դեպորտացիայի և բնակչության (երեխաների) ապօրինի տեղափոխման համար՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստանի Դաշնություն: Հանցագործությունները, ենթադրաբար, կատարվել են Ուկրաինայի օկուպացված տարածքում առնվազն 2022 թվականի փետրվարի 24-ից»,- ասված է Հաագայի դատարանի այսօր՝ մարտի 17-ին տարածած հայտարարության մեջ։
Միջազգային քրեական դատարանի դատավորները, հիմնվելով դատախազի 2023 թվականի փետրվարի 22-ի միջնորդությունների վրա, գտել են, որ ողջամիտ հիմք կա, որ յուրաքանչյուր կասկածյալ պատասխանատու է բնակչության անօրինական դեպորտացիայի և օկուպացված շրջաններից Ռուսաստանի Դաշնություն բնակչության անօրինական տեղափոխման համար, որը վնասել է ուկրաինացի երեխաներին։
Դատարանը չի հրապարակում կալանքի օրդեր՝ տուժողների և վկաների պաշտպանությունը, ինչպես նաև հետաքննությունը ապահովելու նպատակով։
«Ռուսաստանի նախագահն այսուհետ միջազգային հանցագործության մեջ կասկածվողի պաշտոնական կարգավիճակ ունի։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Պուտինին պետք է ձերբակալել ու դատարան ներկայացնել։ Համաշխարհային առաջնորդները երկու անգամ կմտածեն նրա ձեռքը սեղմելուց կամ նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ։ Աշխարհը ազդանշան է ստացել, որ ռուսական ռեժիմը հանցագործ է, և նրա ղեկավարությունն ու մեղսակիցները պատասխանատվության են ենթարկվելու։ Սա պատմական որոշում է Ուկրաինայի և ողջ միջազգային իրավական համակարգի համար»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովայի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը «ոչ մի նշանակություն չունի Ռուսաստանի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»։ Ինչպես ասել է Զախարովան, Ռուսաստանը Հռոմի ստատուտի մասնակից չէ և հետևաբար պարտավորություններ չունի։
«Ուկրաինսկա պրավդա»-ի տեղեկության համաձայն՝ ուկրաինական կողմն արձանագրել է 16 221 երեխայի անօրինական դեպորտացիա։