Մեծ հիացմունքով ընդգծում են, որ մեզ հաջողվել է պահպանել խաղաղությունը. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետն ամփոփել է Մոլդովայում կայացած Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովը։ Ինչպես լրագրողներին է ասել Իրակլի Ղարիբաշվիլին, նա ունեցել է «շատ հաջող, շատ բովանդակալից հանդիպումներ»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Քննարկման հիմնական թեման Ուկրաինան էր, Ուկրաինայում պատերազմը, որը չի դադարում, և ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի։ Սա է հիմնական մարտահրավերը և հետևաբար անվտանգության ռիսկերը, որոնք ստեղծել է այս պատերազմը և որոնք վարակիչ են ողջ Եվրոպայի և ողջ տարածաշրջանի համար։ Բնականաբար, այնպիսի երկրների համար, որոնք ունեն տարածքային խնդիրներ, անվտանգության խնդիրներ, որոնցից ունենք մենք՝ Վրաստանը, իհարկե, դա կրկնակի և եռակի ուշագրավ է։

Մասնակցել եմ կլոր սեղանի ձևաչափին, որը վարում էին Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները։ Այստեղ ևս քննարկման հիմնական թեման անվտանգության խնդիրներն էին։ Եվս մեկ անգամ մատնանշեցի, որ օգոստոսյան պատերազմից հետո այն ժամանակվա աշխարհը և ողջ միջազգային հանրությունը անհարկի ուշադրություն դարձրեց մեր պատերազմին, որը հանգեցրեց մեր երկրի 20%-ի օկուպացմանը։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը ռազմակայաններ է տեղադրել մեր տարածքում, և ես մեր եվրոպացի գործընկերներին ասացի, որ սխալ էր պատշաճ ուշադրություն չդարձնել այս օկուպացմանը՝ մեր երկրի տարածքի ժամանակավոր օկուպացմանը։

Նաև նրանց ասացի, որ, ցավոք, այն ժամանակ ոչ ոք նախաձեռնություն չի ցուցաբերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և որևէ լուրջ պատասխան տալու։ Դա սխալ էր, և մենք այսօր էլ ենք քաղում այդ սխալի հետևանքները։ Սա խնդիր է։ Ի դեպ, այս գնահատականի մասով բոլորը համաձայն էին ինձ հետ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, նա խոսել է նաև այն մասին, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տալը Վրաստանի համար «խորհրդանշական, բայց մեծ նշանակություն ունի»։

«Ես նրանց ասացի, որ մեր երկիրը լիովին պատրաստված է։ Մոտավորապես հունիսի վերջին մենք կավարտենք բոլոր առաջնահերթությունների կատարումը, իսկ հետո ընտրությունը, վերջին խոսքը կլինի Եվրոպային։ Ես նրանց ասացի, որ այս չափազանց ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում, իհարկե, միակ ճիշտ քաղաքական որոշումը Եվրոպայում՝ Վրաստանին կարգավիճակ տալն է, ինչպես դա արվեց Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում։ Ես նրանց ասացի, որ հակառակ դեպքում դա մեզ համար լրիվ անհասկանալի կլինի, դա կլինի հերթական անարդարությունը և շատ մեծ ռազմավարական սխալ։ Մեր գործընկերները համաձայն են ինձ հետ։

Ես երկկողմ հանդիպումներ եմ ունեցել, զրույցներ եմ ունեցել նախագահ Միշելի և եվրոպական այլ առաջնորդների հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի։ Մեր գերխնդիրը պահպանելն է, և դա, ի դեպ, բոլորը մեծ հիացմունքով ընդգծում են, որ մեզ հաջողվել է պահպանել խաղաղությունը, կայունությունը՝ չնայած մեր երկրում առկա մարտահրավերներին, և մենք առաջ ենք գնում։ Սրանք հիմնական խոսակցություններն էին»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Եվրոպական քաղաքական միության (EPC) երկրորդ գագաթնաժողովին, որը երեկ հյուրընկալվել է Քիշնևում, մասնակցել են ԵՄ անդամ և ոչ անդամ շուրջ 50 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները։ Մոլդովայի մայրաքաղաք է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գագաթնաժողովի բացման միջոցառմանը ելույթի ժամանակ նա ընդգծել է Ռուսաստանի հարևան երկրների՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու կարևորությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):