«Մենք միասին հաղթեցինք, կարող ենք ասել՝ միասին հաղթեցինք մեր երկրի ներքին ու արտաքին թշնամիներին։ Այն հակառակորդներին, ովքեր պայքարել են, որպեսզի մեր երկիրը թեկնածուի կարգավիճակ չստանա։ Խուսափեցինք նաև հիմնական փորձությունից՝ պատերազմից ու դժբախտությունից։ Մենք պահպանել ենք խաղաղությունը, պաշտպանել ենք մեր ժողովրդին ու մեր երկիրը։ Մենք ամրապնդել ենք մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Ղարիբաշվիլիի խոսքով՝ դեկտեմբերի 14-ը և այս օրը Վրաստանի պատմության մեջ կմտնեն որպես հպարտ ու արժանապատիվ վրացի ազգի արժանի հաղթանակի և տոնակատարության օր։
«Այսօրվանից Վրաստանը դարձել է եվրոպական երկիր։ Մենք, կառավարությունն ու ժողովուրդը արժանիորեն նվաճեցինք Եվրամիության թեկնածուի կարգավիճակը։ Մենք արժանի էինք այս հաղթանակին։
Մենք աշխատել և պայքարել ենք վրաց ժողովրդի, ձեր անունով, մեր երկրի և մեր ժողովրդի համար: Այս հաղթանակը մենք միասին տարանք։ Այո՛, ընկերներ, մենք մի ոտքի վրա չկանգնեցինք կամ ծնկի չեկանք, այլ ամուր կանգնեցինք և արժանապատվորեն տարանք այս հաղթանակը։
Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս ճանապարհը, իհարկե, հեշտ չէր։ Մենք շատ փորձությունների միջով անցանք, շատ դժվարությունների հանդիպեցինք այս ճանապարհին, բայց մենք պատվով անցանք այս ճանապարհը, նորից եմ կրկնում, ամուր և հասանք մինչև այս օրվան»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի եվրոպացի և ամերիկացի գործընկերներին, ԵՄ դեսպանին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս «արդար և պատմական որոշմանը»։
«Այժմ մեզ մեծ հաղթանակ է սպասվում։ Մենք պետք է պատրաստվենք էլ ավելի մեծ հաղթանակի։ Աստծո կամքով մենք պետք է կարողանանք միավորել երկիրը և իրականացնել յուրաքանչյուր վրացու և այս հողի վրա ապրող յուրաքանչյուր քաղաքացու գլխավոր երազանքը՝ ապրել միասնական, ուժեղ եվրոպական պետությունում», - ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու կապակցությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։ Դրան մասնակցելու համար առավոտից շրջաններից մայրաքաղաք են բերվել պետական ծառայողներ։ Չնայած «Վրացական երազանքի» հետ ունեցած տարաձայնություններին, միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ՝ 9 պայմանով։ Վրաստանի առաջընթացը եվրոպական ճանապարհին կգնահատվի հաջորդ տարի։ Վրաստանը զիջում է Ուկրաինային և Մոլդովային, որոնց առնչությամբ Եվրոպական խորհուրդը արդեն որոշել է սկսել անդամակցության շուրջ բանակցությունները։
