«12 տարվա ընթացքում, բազմաթիվ մարտահրավերներին զուգահեռ, մենք անընդհատ կատարելագործում ենք մեր կառավարման մեթոդները, ունենք պրոֆեսիոնալ հանրային ծառայողների, հաջողակ մենեջերների, հայրենիքին և երկրին հավատարիմ առաջնորդների մի ամբողջ բանակ»,- ասել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջոցառմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Իվանիշվիլիի խոսքով՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգում է երկրի ղեկավարման «գրեթե անսխալ և ճիշտ կառավարման» արդյունքները։
«Մենք թույլ չտվեցինք, ոչ մեկին չներեցինք երկրում կոռուպցիայի, նեպոտիզմի և անձնական շահ ստանալու փոքրաթիվ փաստերը, որոնք, ինչպես տեսնում եք, իշխանության գալուց 12-րդ տարում տվել են կոնկրետ արդյունքներ, և այս արդյունքները հաստատվում են հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից։
Այս վստահելի իրավիճակի հետ մեկտեղ պետք է հիշել, որ եթե չորս մասի բաժանված արմատական ընդդիմությանը հաջողվի ինչ-որ կերպ մոլորեցնել հանրությանը և զավթել իշխանությունը, տարիների ընթացքում կառուցված երկիրը, բոլոր վարկանիշներն ու բոլոր կանխատեսումները մի քանի րոպեից կվերանան»,- ասել է Իվանիշվիլին։
Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան արձագանքել է «Վրացական երազանքի» առաջնորդի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ Իվանիշվիլին խաբում է մարդկանց։
«Խայտառակ սուտ է։ Երբ վերջին երեք տարիների ընթացքում «Վրացական երազանքը» կոռուպցիան վերածեց իշխանության պահպանման հիմնական գործիքի, և երբ ազնիվ քաղծառայողների գլխին դրեցին մի քանի անարժան քաղաքական գործիչների, ովքեր այլ բան չեն մտածում, քան անձնական հարստացումը, կուսակցությունը և Իվանիշվիլիին ծառայելը, սա վիրավորանք է։ Ինչպե՞ս կարող է Բիձինա Իվանիշվիլին խոսել կոռուպցիայի և նեպոտիզմի դեմ պայքարի մասին, իսկ Կախա Կալաձեն կողքից ծափ տա։ Այս ամենը ամոթալի է»,- ասել է Գիորգի Գախարիան։
Այս թեմայով՝
Ընդդիմությունը պահանջում է Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել
1 լարիով ձեռք բերված Շալվա Պապուաշվիլիի անտառն ու կալվածքները - Հատուկ ռեպորտաժ
