Ընդդիմությունը պահանջում է Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ընդդիմության անդամները պահանջում են երկրի նախկին վարչապետ և «Վրացական երազանքի» գործող նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվածքի հարցով խորհրդարանում ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այս հարցի շուրջ այսօր խորհրդարանում ճեպազրույց են անցկացրել «Քաղաքացիներ» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների անդամները, ինչպես նաև անկախ պատգամավորները։

«Մենք ուզում ենք թափանցիկություն, թափանցիկություն և միայն թափանցիկություն։ Ծախսերն ամենուր պետք է թափանցիկ լինեն՝ ոչ պետական ​​հատվածը թափանցիկ է, որքան էլ «Վրացական երազանքն» իրեն խաբի, եթե ինչ-որ բան կա ոչ թափանցիկ, դա կառավարությունն է և կառավարության անդամների եկամուտները։

Մենք չենք ցանկանում հիմնվել միայն ենթադրությունների վրա, և նախաձեռնում ենք քննիչ հանձնաժողով՝ Ղարիբաշվիլիի և նրա ընտանիքի հնարավոր չփաստաթղթավորված ունեցվածքի վերաբերյալ։ Մենք կցանկանայինք որակյալ կերպով ղեկավարել այս գործընթացը, ամեն ինչ թափանցիկ դարձնել և պարզել՝ Ղարիբաշվիլին և նրա ընտանիքի անդամները իսկապե՞ս կաշառակեր են, թե՞ ոչ», - ասել է «Քաղաքացիների» առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլին։

Քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողները ընդդիմադիր 35 պատգամավորներ են։ Ըստ Թեոնա Աքուբարդիայի, եթե իշխող կուսակցությունը հրաժարվի քննիչ հանձնաժողով ստեղծելուց, «դա ևս մեկ անգամ կապացուցի, որ թափանցիկությունը նրանց համար միայն և միայն պատրվակ է՝ երկիրը Արևմուտքից հեռացնելու համար»:

Գույքի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատավարձը վարչապետի պաշտոնում կազմել է 45 104 լարի։ Սակայն մեկ տարվա ընթացքում նրա ընտանիքի ծախսերը գերազանցել են 130 հազար լարին։ Հայտարարագրում նշվում է, որ 2023 թվականին, ինչպես նախորդ տարի, Իրակլի Ղարիբաշվիլիին ծնողները 150 000 լարի են նվիրել։ Բացի այդ, նրա հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, 109 500 լարի է վճարել կառավարական ինքնաթիռը վարձելու համար, որով վարչապետը մինչև Մյունխեն է ուղեկցել իր 18-ամյա Նիկոլոզին, ով պատրաստվում էր ուսման նպատակով մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իր հայտարարգրի մեջ Իրակլի Ղարիբաշվիլին չի նշել նաև, թե ինչքան են կազմում իր որդու՝ Փենսիլվանիայի համալսարանում կրթության ու Ամերիկայում ապրելու ծախսերը։

Հունվարի 29-ին վարչապետի պաշտոնը լքած Իրակլի Ղարիբաշվիլին սեփականության օրինականության մասին հարցին պատասխանել է. «Հայրս միգուցե թոշակառու է, բայց հայրս իր պաշտոնական սեփականության տակ ունի բազմամիլիոնանոց բիզնես և ունեցվածք»։

Վրաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդի (30 պատգամավոր) նախաձեռնությամբ խորհրդարանում ստեղծվում է ժամանակավոր քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ է 50 պատգամավորի աջակցություն։ Հանձնաժողովում ընդդիմության ներկայացվածությունը չպետք է պակաս լինի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից։ Անցյալ տարի խորհրդարանական ընդդիմությունը փորձեց ստեղծել դատաիրավական համակարգում կոռուպցիան ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով և մոբիլիզացրեց 50 ձայն, սակայն այս հարցը քվեարկության չհասավ։ «Վրացական երազանքի» պատգամավորները երեք անգամ խափանել են քվեարկությունը՝ ի նշան դատավորների աջակցության չգրանցվելով նիստին և քվեարկությունը սկսելու համար անհրաժեշտ քվորում (76 պատգամավորի առկայություն) չստեղծելով։ «Վրացական երազանքը» նույն մեթոդը կիրառեց նույնիսկ այն ժամանակ, երբ ընդդիմությունը ցանկանում էր կեղծ «քոլցենտրերի» հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):