Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն «սովորական անհեթեթություն» է որակել մեղադրանքները, թե քաղաքապետարանից աշխատակիցների հեռացումն իրականացվում է քաղաքական հողի վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Մայրաքաղաքի քաղաքապետարանում վերակազմավորում ենք սկսել, և դեռ շատ մարդիկ կազատվեն աշխատանքից, ովքեր պետք է ազատվեն և չեն կարող կատարել իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Նաև որոշ աշխատակիցների պայմանագրերի ժամկետն ավարտվել է։ Երբ ձեր աշխատակցի պայմանագրի ժամկետը լրանում է, դուք որոշում եք կայացնում՝ արդյոք նրանք ձեզ պետք են, թե ոչ, կամ նրանք կատարում են իրենց պարտականությունները համապատասխան մակարդակով, որը բավարարում է ձեզ և ձեր ծառայությանը», - ասել է Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով՝ քաղաքապետարանում շարունակում են աշխատել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող բազմաթիվ մարդիկ, որոնք ստորագրել են նոյեմբերի 30-ին կազմված պետիցիան։
Թբիլիսիի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք չեն կիսել նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի Եվրոպական միությանն անդամակցության բանակցություններ սկսելու հարցը։
Քաղաքապետարանից հեռացվածների թվում է նաև Գիգա Սոփրոմաձեն, ով 8 տարի աշխատել է քաղաքի առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչությունում։ Աշխատանքից ազատվել են նաև ԶԼՄ-ների հետ հաղորդակցության մենեջեր Թայա Մախարաշվիլին և մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային վարչության աշխատակից Նինո Կիկնաձեն։ Նրանք ազատումը կապում են իրենց դիրքորոշման հետ։
Դեկտեմբերին «Վրացական երազանքն» ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ, որոնց արդյունքում այլևս հնարավոր չի լինի աշխատակցին տեղափոխել նույն կամ մեկ այլ պետական հիմնարկում համարժեք պաշտոնի, երբ վերակազմավորման պատճառով կադրերը կրճատվեն։ Բացի այդ, վերակազմավորման արդյունքում ծառայությունից ազատված անձի բողոքի/պահանջի լրիվ կամ մասնակի բավարարումը չի հանգեցնի նրա պետական ծառայության վերականգնմանը։
