Գործադուլի 24-րդ օրը «Էվոլուշն Վրաստան» առցանց խաղատունը հայտարարել է, որ եթե ներկայիս իրավիճակը չփոխվի, ընկերությունը ստիպված կլինի խզել աշխատանքային պայմանագրերը՝ Վրաստանում ներկայացուցչությունը սահմանափակելու համար։ Գործադուլավորները կարծում են, որ ընկերությունը փորձում է կոնֆլիկտ հրահրել աշխատակիցների միջև և ահաբեկել նրանց՝ բողոքի ակցիան դադարեցնելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Evolution-ի հայտարարության մեջ ասվում է, որ օգոստոսի 1-ից արհմիությունը փակել է ընկերության շենքերի մուտքերը և հազարավոր աշխատակիցների զրկել աշխատանք կատարելու հնարավորությունից, ինչի պատճառով ընկերությունը չի կարող նորմալ աշխատել։
«Եթե այս իրավիճակը չփոխվի, ընկերությունը ստիպված կլինի գործառնական փոփոխություններ կատարել, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի խզում, որպեսզի սահմանափակի մեր ներկայությունը Վրաստանում»։
Մենք 6 տարի ներդրումներ ենք կատարում Վրաստանում՝ առաջարկելով առաջին աշխատանքի հնարավորությունները փորձ չունեցող երիտասարդներին։ Սակայն իրավիճակը այժմ վերածվել է դժբախտ իրականության, որը կազդի ինչպես ընկերության, այնպես էլ Evolution-ի հազարավոր ակտիվ աշխատակիցների վրա, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ընկերությունում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Լաբորի» արհմիության տվյալներով՝ ընկերությունը օգտագործում է «գործունեության դադարեցումը»՝ աշխատակիցներին նյարդայնացնելու և գործադուլ կազմակերպողների դեմ ագրեսիա կազմակերպելու համար։
«Ղեկավարությունը մանիպուլյատիվ ձևերով լարում է ընկերության ղեկավարության նկատմամբ բարեհամբույր վերաբերմունք ունեցողներին գործադուլավորների դեմ։ Նրանցից մի ստվար զանգված գործադուլի ընթացքում աշխատել է գործադուլի վրա գրոհելու և բողոքի ակցիան վարկաբեկելու համար։
«Մեր տեղեկություններով՝ «Էվոլուշն Վրաստանի» ղեկավարությունը ստեղծում է այսպես կոչված «խմբավորումներ», որոնք կոնֆլիկտի մեջ են մտնում գործադուլավորներիի հետ, այդ թվում՝ ֆիզիկապես, ինչը պետք է հասարակության մեջ այնպիսի զգացողություն ստեղծի, որ գործադուլ անող աշխատակիցները բախվում են իրենց գործընկերներին»,- նշում են արհմիությունից։
«Էվոլուշն Վրաստանի» որոշ աշխատակիցներ գործադուլ են սկսել հուլիսի 12-ից։ Նրանք պահանջում են ստեղծել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և աշխատանքից ազատել այն մենեջերներին, ովքեր աշխատակիցների նկատմամբ բռնություններ և ոտնձգություններ են կատարել։ Գործադուլին նախորդել է մենեջերների նամակագրության այսպես կոչված սքրինշոթերի հրապարակումը, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք ծաղրում աշխատակիցներին, այդ թվում՝ մաշկի գույնի պատճառով, և վիրավորում նրանց: Evolution-ը սահմանափակել է օրինական գործադուլ անող աշխատակիցների, այդ թվում՝ հղիների և քաղցկեղով հիվանդների առողջության ապահովագրությունից օգտվելու իրավունքը։
Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է արել ընկերության ղեկավարությանը ակտիվ շփում ունենալ գործադուլին մասնակցող աշխատակիցների և նրանց ներկայացուցիչների հետ, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորությունները կոնսենսուսի հասնելու համար՝ աշխատողների համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու և աշխատանքային պայմանագրով նախատեսված առողջության ապահովագրության ծառայությունների հասանելիությունը վերականգնելու նպատակով։