«Մենք ոչ մի կերպ չենք թելադրում Վրաստանի կառավարությանը, թե ինչ օրենքներ նա պետք է ընդունի։ Եթե նայեք, թե որտեղից է ներշնչված այս օրենքը, կարծում եմ, որ դա մեկ այլ երկրից է, որն ընդունել է այս օրենքի սեփական տարբերակը: Հենց Ռուսաստանն է ընդունել օրենքի այս տարբերակը, և այն ակնհայտորեն դարձավ Վրաստանի կողմից ընդունված օրենքի մոդելը»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Վիզային պատժամիջոցների հայտարարումից հետո լրագրողը Պետդեպարտամենտի ներկայացուցչին հարցրել է, թե ինչն է ԱՄՆ-ին իրավունք տալիս Վրաստանի խորհրդարանին թելադրել, թե ինչ օրենքներ ընդունել, ինչ՝ ոչ։
«Մեր գործողությունների հիմքն այն է, որ մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունը շեղում է սեփական ժողովրդի ուշադրությունը, ճնշում է դեմոկրատական այլախոհությունը, և այդ գործողությունները փոխում են Եվրամիության և Արևմուտքի հետ ինտեգրման քայլերը»։
Վրաստանը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես է ուզում վարվել, մենք կարող ենք կայացնել մերը, բայց մենք չենք պատրաստվում շարունակել մարդկանց թույլ տալ մուտք գործել Միացյալ Նահանգներ, մենք չենք շարունակելու աջակցել, ես պետք է ասեմ՝ մենք պատրաստվում ենք շարունակել վերանայել ֆինանսական օգնությունը, որը մենք տրամադրում ենք Վրաստանին:
Այս ամենը պոտենցիալ վտանգի տակ է, եթե Վրաստանը չվարի քաղաքականություն, որը համապատասխանում է մինչ այժմ արտահայտած շահերին ու արժեքներին»,- ասել է Միլլերը։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց վիզային պատժամիջոցների առաջին փուլի մասին։ Խոսքը երկու-երեք տասնյակ մարդկանց մասին է, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամների, ուժային կառույցների աշխատակիցների և առանձին անձանց, որոնց մուտքը ԱՄՆ տարածք կարգելվի։ Մեթյու Միլլերը բացատրել է, որ վիզաների մասին տեղեկությունները գաղտնի են, և Պետդեպարտամենտը իրավասու չէ հրապարակել ցուցակը։
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ պատժամիջոցները «հերթական սխալն են», որ ԱՄՆ-ն անում է իր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։
