Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջիկայում կայցելի Վրաստան։ Այս մասին նա հայտարարել է այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ստոլտենբերգի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է։
«Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, մոտ ապագայում կրկին կայցելեմ երկիր՝ մեր գործընկերության հետագա ամրապնդման համար։ Իմ ուղերձը Վրաստանին, իհարկե, այն է, որ բարեփոխումները կարևոր են։ ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն: Անշուշտ, Վրաստանի համար կարևոր է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին համապատասխանել այդ չափանիշներին»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը վերջին անգամ Վրաստանում է եղել 2019 թվականի մարտին։ Նա ծանոթացել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների ընթացքին։ Յենս Ստոլտենբերգը հանդիպել է Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի խոսնակի և պատգամավորների հետ։
