Մեր հավակնությունն է, որ 2029 թ․-ին թեկնածու երկրները համապատասխանեն անդամության չափորոշիչներին. ALDE

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) կուսակցությունը մարտի 20-21-ին Բրյուսելում կայացած արտահերթ համագումարում ընդունել է իր 2024 թվականի մանիֆեստը, ըստ որի ALDE-ն հավակնում է ապահովել, որ Արևմտյան Բալկանյան երկրները, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան 2029 թվականին բավարարեն ԵՄ-ին անդամակցելու չափորոշիչները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ ALDE-ի անդամ վրացական ընդդիմադիր՝ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցությունների առաջնորդների՝ մանիֆեստում թեկնածու երկրներին աջակցող գրառումը հայտնվել է իրենց և ուկրաինացի քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բաց դռների քաղաքականությանը եվրոպական երկրների համար, որոնք համապատասխանում են Կոպենհագենի չափորոշիչներին և երաշխավորում ենք, որ ԵՄ-ն ուժեղ ազդանշաններ է ուղարկում, որ չափորոշիչներին համապատասխանելը և ցուցանիշների ձեռքբերումը շոշափելի արդյունքներ են բերում»:

Այս առումով մեր հավակնությունն է ապահովել, որ Արևմտյան Բալկանյան երկրները, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան 2029 թվականին պատրաստ լինեն բավարարել բոլոր չափորոշիչները։ Բացի Կոպենհագենի չափորոշիչներին համապատասխանելուց, թեկնածու երկրները պետք է համահունչ լինեն Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը»,- ասված է մանիֆեստում։

ALDE-ն նշում է, որ ԵՄ ընդլայնումը շահավետ է քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից: Մանիֆեստում ասվում է, որ «ԵՄ-ն, նրա արժեքներն ու չափանիշները մնում են մեծ միավորող գործոն Արևմտյան Բալկանների, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդների համար»։

ALDE-ն միավորում է ավելի քան 60 քաղաքական կուսակցություններ ամբողջ Եվրոպայում և Եվրախորհրդարանում ներկայացված է 70 անդամներով: ALDE-ի անդամներն են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը (Ռեֆորմացիոն շարժում կուսակցություն) և Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը (Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն), ինչպես նաև Սլովենիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի վարչապետները:

Վրաստանը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին։ Հաջորդ փուլը անդամակցության բանակցություններն են, որոնց համար երկիրը պետք է կատարի Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 9 պայմանները՝ ներառյալ դատական ​​համակարգի բարեփոխումը, մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների բարելավումը և ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովումը։ 2024 թվականի փետրվարի 20-ին Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստից հետո ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ասել է, որ եթե Վրաստանը կատարի բոլոր պայմանները մինչև 2030 թվականը, ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ընդունել նրան։ Այս առնչությամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «2030 թվականին Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, քան ցանկացած այլ թեկնածու երկիր»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):